Thursday, May 2, 2024
Նորություններ

Որոնք են «օմիկրոն»-ի ամենացավոտ ախտանիշները

«Օմիկրոն» շտամով վարակված հիվանդների մոտ սկսել են ցավոտ ախտանիշներ ի հայտ գալ, ինչպիսիք են կոկորդի ցավը, ուժեղ գլխացավը և ստամոքսի ցավը: Այս մասին «Լենտա.ռու»-ին ասել է վարակաբան Եվգենի Տիմակովը։

««Օմիկրոն»-ի ամենացավոտ ախտանիշը կոկորդի ուժեղ ցավն է, շատ ուժեղ գլխացավը և որովայնի ուժեղ ցավը, որը հիշեցնում է ապենդիցիտը», – ասել է նա:

Մեկ այլ խնդիր, որից հիվանդները սկսել են բողոքել, մեջքի մկաների ցավն է գոտկատեղի շրջանում։ Սակայն, ըստ մասնագետի, դրանց ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։

Տիմակովը նշել է, որ ավելի հաճախ նման գանգատներով դիմում են կանայք, սակայն ցավերը, ամենայն հավանականությամբ, կապված չեն վերարտադրողական համակարգի օրգանների ախտահարման հետ:

Ավելի վաղ Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Անդրեյ Կաբիչկինն ասել է, որ մեջքի ստորին հատվածում ցավը կարող է լինել ցանկացած վարակի, այդ թվում՝ «օմիկրոն»-ի ախտանիշի դեպքում:

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook