Thursday, May 2, 2024
Նորություններ

Որ դեպքերում չի կարելի նվազեցնել բարձր ջերմությունը

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը բավական տարածված ախտանշան է ամենատարբեր հիվանդությունների դեպքում, որն օրգանիզմը գործարկում է հիվանդության հարուցիչի դեմ պայքարի համար, սակայն նման դեպքերում մարդիկ սովորաբար անմիջապես ջերմիջեցնող դեղորայք են ընդունում, քանի որ չափազանց բարձր ջերմությունը նույնպես կարող է վնասակար լինել։ Այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ ջերմությունն իջեցնելը շատ ավելի վտանգավոր է լինում, ինչը, սակայն, քչերին է հայտնի։

Ինչպես նշել է բժիշկ-թերապևտ Ելենա Կարյակինան «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում, 38-38,5 աստիճանի սահմաններում լինելու դեպքում ջերմությունը նվազեցնելու կարիք չկա։ Նման դեպքերում մասնագետը խորհուրդ է տալիս անտեսել տհաճ զգացողությունները, քանի որ բարձր ջերմության միջոցով օրգանիզմը պայքարում է վարակների դեմ։ Ինքնազգացողությունը բարելավելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ազնվամորիով թեյ խմել կամ որևէ այլ միջոց ձեռնարկել քրտնարտադրությունը խթանելու համար։

Եթե ինքնազգացողությունը չափազանց շատ է վատթարանում, ապա մասնագետը խորհուրդ է տալիս ընդունել որևէ տարածված ջերմիջեցնող միջոց։ Հարկ է հիշել, որ մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում բարձր ջերմությանը, ուստի զարմանալի չէ, որ ոմանք այն կարող են չնկատել, իսկ ոմանց մոտ կնկատվի գլխացավ ու դող։ Եթե գլխացավը չափազանց ուժգին է, ապա հարկավոր է դիմել բժշկին, քանի որ նման ախտանշանը կարող է հուշել օրգանիզմում առկա լուրջ վարակի մասին։

Մասնագետը նաև հավելում է, որ բարձր ջերմությունն առավել ծանր դրսևորումներ է ունենում տղամարդկանց մոտ, սակայն շատ դեպքերում սա զուտ հոգեբանական գործոն է լինում։

Նյութի աղբյուրը ` այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook