Friday, May 3, 2024
Նորություններ

Չարենցավանի պոլիկլինիկան հանձնվեց քաղաքացիներին

Չարենցավանի քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պաշտոնապես հանձնվեց քաղաքացիներին: Բացման արարողությանը ներկա են գտնվել  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, վարչական ղեկավարներ և հյուրեր:

Կոտայքի մարզպետը իր խոսքում նշել է, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է: Եռահարկ մասնաշենքի նորոգումը, ամբողջական կահավորումը, ջեռուցումը, ներքին հարդարումներն իրականացվել են մարզային ենթակայության այս բուժկենտրոնի 2018-2019 թվականների բյուջեի խնայողությունների հաշվին:

Շնորհավորելով չարենցավանցիներին այս իրադարձության կապակցությամբ` Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահության քաղաքականությունն իրականացվում է բացառապես մարդու շահերից ելնելով:

«Չարենցավանի բնակիչները բժշկական սպասարկում ստանալու համար այլևս ստիպված չեն լինի այցելել Երևան: Առողջապահությունը, լինելով մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը, զարգանում է ոչ թե քայլերով, այլ ցատկերով: Տեմպն, իհարկե, պետք է արագացնել, բայց այս մեկուկես տարիներին գրանցված փոփոխություններն առնվազն պետք է գնահատել դրական»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ շրջել է պոլիկլինիկայի տարածքում, ծանոթացել պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook