Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Չի բացառվում, որ Հայաստանում կտարածվի նաեւ օմիկրոն շտամը. մասնագետ

Չի բացառվում, որ Հայաստանում կշրջանառի նաեւ կորոնավիրուսի օմիկրոն շտամը: Երկու «բերովի» դեպք երկրում արդեն գրանցվել է, եւ չի բացառվում, որ նոր շտամը եւս տարածվի երկրում, ինչպես տարածվեց դելտա շտամը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ օմիկրոն շտամը շատ ավելի բարձր վարակելիություն ունի, քան մինչ այժմ տարածված դելտա շտամը: Այն երկրները, որտեղ նոր շտամը շրջանառվում է, բարձրաձայնում են, որ օրական նոր դեպքերի թիվը կտրուկ աճել է նախորդ ալիքների համեմատ:

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդկանց մասնագետը հորդորում է պատվաստվել: Իսկ երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդկանց խորհուրդ է տալիս ստանալ նաեւ երրորդ՝ բուստերային դեղաչափը, որը կօգնի ավելի լավ պաշտպանություն ապահովել նոր շտամից:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook