Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններ

Պարանոցի ցավի առաջացման պատճառները, կանխարգելման պարզ ուղիները

Պարանոցի ցավը մեր օրերի տարածված խնդիրներից մեկն է, որն ահագին անհարմարություններ է պատճառում մարդկանց։ Քլիվլենդի կլինիկայի տվյալներով, ողնաշարի պարանոցային հատվածն ընդգրկող ցավը (ցերվիկալգիա) հանդիպում է 10-20 % մեծահասակների շրջանում։ Չբուժելու դեպքում այն կարող է մշտական անհարմարության պատճառ դառնալ՝ խաթարելով մարդու նորմալ կենսագործունեությունը։ Պարանոցի ցավը սովորաբար միանգամից չի առաջանում և ժամանակի ընթացքում խորանում է, սակայն, բարեբախտաբար, այն մեծամասամբ լուրջ խնդիր չէ և ենթակա է արդյունավետ բուժման։ Մայո կլինիկայի տվյալներով, պարանոցի ցավի առավել տարածված պատճառներն են.

Մկանային լարվածությունը․ համակարգչի առջև երկարատև աշխատելը, սմարթֆոնների օգտագործումը, անգամ այնպիսի անվնաս թվացող գործողությունը, ինչպիսին անկողնում կարդալն է, կարող է հանգեցնել պարանոցի մկանների լարվածության։

Հոդային խնդիրները․ ինչպես և այլ հոդերը, պարանոցի հոդերը նույնպես ժամանակի ընթացքում մաշվում են՝ հանգեցնելով ոսկրային խթանների զարգացման, ազդելով հոդերի շարժունակության վրա և ցավեր առաջացնելով։

Նյարդերի սեղմումը․ պարանոցի քրոնիկական ցավերը կարող են կապված լինել նյարդերի սեղմման հետ, ինչը տեղի է ունենում ոսկրային ելուստների կամ պարանոցի միջողային ճողվածքների պատճառով, որոնք ճնշելով ողնուղեղից եկող նյարդերը, կարող են պարանոցի շրջանում մշտական անհարմարության ու ցավի պատճառ դառնալ։

Վնասվածքները․ վթարները, դժբախտ պատահարներն ու այլ անկանխատեսելի վիճակները կարող են պարանոցի փափուկ հյուսվածքների ու մկանների վնասվածքների պատճառ դառնալ՝ առաջացնելով ցավեր։

Որոշ հիվանդություններ․ առողջական մի շարք վիճակներ՝ մենինգիտը, ռևմատոիդ արթրիտն ու քաղցկեղը կարող են ուղեկցվել պարանոցի ցավի ախտանշանով։ Պարանոցի ցավը, որը դանդաղ է զարգանում և տևում է մի քանի շաբաթից մինչև 3 ամիս և ավելի, համարվում է քրոնիկական։ Պարանոցի ցավի առանձնահատկությունները հասկանալը կարևոր նշանակություն ունի ախտորոշման և բուժման արդյունավետության համար։ Մի քանի կարևոր ցուցիչներ կան, որոնք օգնում են ճիշտ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/07/07/1353325/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook