Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են հեպատիտ А, В, С, D և Е վիրուսների տարբերությունները

Լյարդային հյուսվածքների բորբոքումն ընդհանուր առմամբ հեպատիտ է կոչվում, որի զարգացման պատճառները կարող են լինել վիրուսները, թմրանյութերն ու ալկոհոլը։ Վիրուսային հեպատիտի մի քանի տեսակներ կան, և սույն հոդվածում մենք դիտարկում ենք դրանց տարբերություններն ու նմանությունները։ Ինչո՞վ են տարբերվում հեպատիտ А, В, С, D և Е վիրուսները Հեպատիտ А ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տվյալներով, հեպատիտ A-ն լյարդի վիրուսային հիվանդություն է, որն առաջացնում է լյարդի բորբոքում: Հարուցիչը՝ հեպատիտ А-ն, շատ վարակիչ վիրուս է, որի կանխարգելման համար մշակված պատվաստանյութ կա։ Հեպատիտ А-ն փոխանցվում է աղտոտված սննդի ու ջրի միջոցով, ինչպես նաև վարակված մարդու հետ սերտ շփման արդյունքում։

Հեպատիտ А-ի ախտանշանները կարող են տևել մինչև 2 ամիս՝ դրսևորվելով

Հոգնածության,

սրտխառնոցի,

փորացավի,

դեղնության տեսքով։

Հեպատիտ A-ն հատուկ բուժում չունի, չի հարուցում լյարդի երկարաժամկետ բարդություններ և չի դառնում քրոնիկական խնդիր, ի տարբերություն В և С հեպատիտների։ Ըստ անհրաժեշտության, իրականացվում է սիմպտոմատիկ բուժում ախտանշանների թեթևացման համար։ Հեպատիտ A-ով վարակվելուց հետո մարդու իմունային համակարգը սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք ապահովում են հետագա պաշտպանությունը վիրուսից։ Վարակի կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը ձեռքերը մանրակրկիտ լվանալն է սնունդ պատրաստելիս, սնվելուց առաջ, հասարակական միջավայրում գտնվելուց հետո։

Հեպատիտ B Հիվանդության հարուցիչը հեպատիտ B վիրուսն է, որը փոխանցվում է արյան, արյուն պարունակող մարմնի հեղուկների միջոցով կամ սեռական ճանապարհով, ինչպես նաև կարող է փոխանցվել մորից երեխային։ Այն չի փոխանցվում սննդի, ջրի կամ կենցաղային շփման միջոցով։ Ինչպես և հեպատիտ A-ի դեպքում, հեպատիտ В-ն կարելի է կանխարգելել պատվաստման միջոցով։

Հեպատիտ B-ի ախտանշանները ներառում են՝

Հոգնածություն, սրտխառնոց, փսխում, բարձր ջերմություն, որովայնի ցավ, մաշկի դեղնություն, հոդացավ, մեզի մուգ գույն, բաց գույնի կղանք։

Եթե մարդիկ վարակվում են հեպատիտ B-ով մանկական հասակում, ապա մեծ է հավանականությունը, որ վարակը քրոնիկականի կվերաճի։ Քրոնիկ ինֆեկցիա ունեցող ոչ բոլոր մարդիկ են անմիջապես բուժման կարիք ունենում, սակայն անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստուգվել՝ օրգանիզմի վիճակը վերահսկելու համար։

Հեպատիտ С

Ի տարբերություն A և B հեպատիտների, հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ չկա և այն քրոնիկական հիվանդության վերածվելու մեծ հավանականություն ունի։ Ինֆեկցիայի հարուցիչը հեպատիտ C վիրուսն է, որը փոխանցվում է արյան և կենսաբանական այլ հեղուկների միջոցով, ինչպես նաև մորից երեխային։ Չբուժելու դեպքում հեպատիտ C-ն առաջացնում է լյարդի լրջագույն վնասվածքներ։

Սուր հեպատիտ C-ի ախտանշանները հաճախ չեն հանդիպում, բայց կարող է լինել՝ Ախորժակի կորուստ, մաշկի և աչքերի դեղնություն, փսխում, որովայնի ցավ, բարձր ջերմություն մեզ մուգ գույն, բաց գույնի կղանք, հոգնածություն, հոդացավ։
Քրոնիկ հեպատիտ C-ն ուղեկցվում է քրոնիկ հոգնածությամբ, դեպրեսիայով, առաջացնելով նաև այսպիսի խնդիրներ՝ Հյուսվածքներում, որովայնում հեղուկի կուտակումներ, Քոր մարմնի որևէ հատվածում կամ ամբողջ մարմնում, Քաշի կորուստ, Արյունահոսություն կամ կապտուկներ և այլն։

Հեպատիտ С-ի վերահսկումն իրականացվում է ինտերֆերոնի, հակավիրուսային դեղամիջոցների միջոցով։
Հեպատիտ D

Միայն հեպատիտ B տարած մարդիկ են կարող վարակվել հեպատիտ D-ով։ Ահա թե ինչու է այն հայտնի որպես «արբանյակային վիրուս», որն իր ախտանշաններով նույնպես նման է հեպատիտ B-ին։ Փոխանցվում է արյան և նրա ածանցյալների միջոցով։ «Այն արագ զարգացող հիվանդություն է», – մեկնաբանել է Հեպատիտ B- ֆոնդի բժշկական տնօրեն Ռոբերտ Գիշը։ Նա նշել է, որ հենց այդ պատճառով էլ հեպատիտ B ունեցող պացիենտների մոտ պետք է ստուգել հեպատիտ D-ի առկայությունը։ Հեպատիտ Е Հեպատիտ Е-ն շատ նման է հեպատիտ А-ին։ Այն փոխանցվում է աղտոտված սննդի և ջրի միջոցով։

Հեպատիտ Е վարակի մասին վկայում են՝ Դեղնությունը, սրտխառնոցը, փսխումը որովայնի ցավը։ Հեպատիտ Е-ի բուժման հատուկ մեթոդներ չկան բացի խթանող թերապիայից։ Մարդկանց մեծ մասը այս վիրուսով վարակվելուց հետո լիովին ապաքինվում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/07/11/1354079/

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook