Sunday, April 28, 2024
Նորություններ

Պետական կազմակերպություններում ներդրվում է կորպորատիվ կառավարման մշակույթ

Կայացել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենների խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Խորհրդի կազմում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև դեղ արտադրողներ, ներմուծողներ և դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություններից մասնագետ։ Կազմը ռոտացիոն կարգով պարբերաբար կփոփոխվի։
Նիստի ընթացքում խորհրդի նախագահ է ընտրվել` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը: Նախագահը պաշտոնավարելու է մեկ տարի ժամկետով: Խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու թափանցիկ և արդյունավետ կառավարման  մշակույթի ձևավորմանը և նպաստելու են կենտրոնի զարգացմանը:
Առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը հետևողակորեն ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook