Monday, May 6, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

16 արդյունավետ վարժություն որովայնի մկանները մարզելու և ձիգ ու գրավիչ մարմին ձեռք բերելու համար (շարժանկարներ)

Ձիգ ու գրավիչ մարմին ունենալու մասին բոլորն են երազում, սակայն սխալ կենսակերպը ոչ միշտ է թույլ տալիս հասել ցանկալի արդյունքին: Հաճախ ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ դիմում են տարատեսակ դիետաների օգնությանը, սակայն խնդիրն այն է, որ միայն դիետաների միջոցով հնարավոր չէ կարգի բերել կազմվածքը:

Առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու համար առաջին հերթին հարկավոր է ֆիզիկապես ակտիվ լինել և հաճախ մարզվել: Սա կօգնի մարզել մկաններն ու տոնուս կհաղորդի մաշկին՝ թույլ չտալով, որ այն կորցնի իր առաձգականությունն ու թարմությունը:

Այսպիսով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 16 պարզ ու արդյունավետ վարժություն, որոնք կօգնեն մարզել որովայնի մկանները, այրել ճարպերն ու ձեռք բերել ձիգ ու գրավիչ կազմվածք:

Յուրաքանչյուր վարժությունը հարկավոր է կրկնել 12-16 անգամ, այնուհետև անցնել հաջորդին: Ցանկության դեպքում կարելի է ընթացքում փոխել վարժության տեմպը՝ պարբերաբար արագացնելով կամ դանդաղեցնելով այն: Բացի այդ, էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է որոշ վարժությունների ժամանակ մարզագնդեր կիրառել, ինչը թույլ կտա մեծացնել ծանրաբեռնվածությունը մկանների վրա:

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook