Wednesday, May 1, 2024
Նորություններ

Ջեք Ման 2.1 մլն դոլար է հատկացրել Կոլումբիայի համալսարանին կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի ստեղծման համար

Առցանց վաճառք իրականացնող Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Մայի բարեգործական հիմնադրամը և ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, չինացի գործարարը 2.1 մլն դոլար կհատկացնի COVID-19 վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ դեղամիջոց մշակելուն: Միջոցները կուղղվեն նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելուն:

Կոլումբիական համալսարանի հետազոտական խումբը կգլխավորի ՄԻԱՎ վարակի բուժման խնդիրների գծով մասնագետ Դևիդ Հոն: Նոր ֆինանսավորման շնորհիվ գիտախմբին կմիանան վիրուսաբաններ, մոլեկուլար կենսաբաններ և քիմիկոսներ: Միասին նրանք կարողացել են 4 տարբեր մոտեցումներ առաջարկել 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում  դեկտեմբերի 31-ին: Ներկա պահին Չինաստանից բացի հիվանդության դեպքեր են գրանցվել ևս 26 երկրում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում վիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 75 000-ը, հիվանդությունից մահացածների թիվը կազմում է 2236, բուժվել են ավելի քան 18 300-ը:

Նյութը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook