Saturday, April 27, 2024
Նորություններ

Ռուսաստանն այն երկրների թվում է, որոնք առաջատարն են զբոսաշրջության վերականգման տեմպերով

Ռուսաստանը ներքին տուրիզմի վերականգման տեմպերով դարձել Է երրորդ երկիրը G20-ի երկրների թվում՝ զիջելով միայն Իտալիային եւ Ֆրանսիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովան։

Գերատեսչության ղեկավարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ պետությունների մեծ մասում խոսքը 80 տոկոսով եւ ավելի անկման մասին Է:

Նա նշել Է, որ ՌԴ-ն մուտքի եւ ելքի զբոսաշրջության գծով նույն ցուցանիշներն ունի՝ 80-85 տոկոս:

«Եթե նայենք ամբողջ տուրիստական ճյուղի, ներառյալ ներքին ու մուտքի, շրջանառությանը, եւ շատ քիչ ելքի զբոսաշրջությանը՝ գործակալների եւ օպերատորների շահույթի մասով, ապա 2019 թվականին այն կազմել Է 3,7 տրիլիոն ռուբլի: Այս տարի այդ գումարը կրճատվել Է 60 տոկոսով՝ մինչեւ 1,6 տրիլիոն ռուբլի: Անկումը կարող Էր մեծ լինել: Բայց ներքին զբոսաշրջության եւ պահանջարկի խթանման միջոցների հաշվին հաջողվել Է չզրոյացնել ընդհանուր շրջանառությունը»,- իրադրությունը մեկնաբանել Է Դոգուզովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook