Thursday, May 2, 2024
Նորություններ

Բժշկական հաստատություններին ռենտգեն սարքեր կտրամադրվեն

Եվրոպական Միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, Եվրոպական Միության աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի բժշկական հաստատություններին է տրամադրվելու յոթ ռենտգեն սարք: Այս օժանդակությունը կնպաստի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացմանը:

Առողջապահության նախարարությունը Եվրոպական Միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ակտիվ աշխատան

ք է տանում COVID-19-ի ախտորոշման և բուժման համար այլ անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռքբերման, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրման ուղղությամբ:

Առողջապահության  համաշխարհային կազմակերպությունն առողջապահության նախարարության հիմնական գործընկերներից մեկն է: Կարևորում ենք նաև Եվրոպական Միության տարբեր ծրագրերի շրջանակներում փոխգործակցությունը: COVID-19-ի դեմ պայքարում բարձր ենք գնահատում Եվրոպական Միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության  շարունակական աջակցությունը ու առողջապահական համակարգի հզորացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook