Thursday, May 2, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Սեռական առողջությունը և սնունդը

Ինչպես հայտնի է՝ սննդակարգի և սեռական կյանքի միջև անմիջական կապ կա, ավելին՝ սննդամթերքի տեսակից կախված է սեռական և վերարտադրողական կյանքի որակը:
👨‍⚕️ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը վստահեցնում է, թե ի՞նչ, ինչքա՞ն և ինչպե՞ս ես ուտում, ուղղակիորեն ազդում է սեռական առողջության վրա:
🍽 Պատահական չէ, որ որոշ սննդատեսակներ հասարակությունը կապում է առողջ սեռական կյանք ունենալու հետ: Ներկայացնում ենք բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խորհուրդները, թե ինչ է պետք անել առողջ սերունդ և որակյալ սեռական կյանք ունենալու համար:
🔺Սեռական առողջության համար կարևոր նշանակություն ունի ֆոսֆորով հարուստ մթերքը, հատկապես ձուկը։ Դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը: Այդ ձկներից են` կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաև մեր հանրահայտ իշխանը:
🔻Խթանիչ ներգործություն ունեն նաև մրգերը (նուռ, անանաս) և բանջարեղենը (ծաղկակաղամբ, գազար)։
🔺Մեղրը ընկույզը, նուշը և պիստակը պարունակում են վիտամինների և միկրոտարրերի բացառիկ քանակ, ինչի շնորհիվ էլ խթանում են սեռական ցանկությունը։
🔻Սեռական կարողությանը դրական են ազդում ծովամթերքը, միսը և սունկը: Ցանկալի է, որ մսեղենը լինի ոչ թե տապակած, այլ շոգեխաշած։
🔺Բացասաբար են ազդում կոֆեին պարունակող ըմպելիքները` գազավորված հյութերը, սուրճը, ինչպես նաև ֆաստ-ֆուդը, խոլեստերինի բարձր քանակ պարունակող ուտելիքները, ծխախոտը։
🔻 Շատերը, հատկապես երիտասարդները այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը, իբր, խթանում է սեռական ցանկությունը և ուժեղացնում պոտենցիան: Սեքսոպաթոլոգները այս տեսակետի հետ կտրականապես համաձայն չեն: Հարբեցողությունը «ստիպում» է մեր լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը` տղամարդու լիբիդոյի (սեռական ցանկության) հորմոնը: Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության և անպտղության:
🔺Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Հարաբերությունից առաջ խորհուրդ է տրվում թեթեւ սնունդ ընդունել: Առաջին հերթին ընդունած սնունդը պետք է լինի լիարժեք, այսինքն՝ ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ: Երկրորդը՝ գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան:
☑️ Վրեժ Շահրամանյանը հիշեցնում է՝ առողջ սերունդ և որակյալ սեռական կյանք ունենալու համար ցանկալի է սննդակարդում ընդգրկել կաթնաշոռ, մեղր, ձու, ձուկ, հավի, տավարի միս:
🟨 Հատկանշական է, որ վերոնշյալ սնունդը ցանկալի է ընդունել զատ-զատ և առանց հեղուկների հետ խառնելու, ինչպես սովորաբար մենք անում ենք:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook