Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սիգմայաձեվ աղու լապարոսկոպիկ մասնահատում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է սիգմայաձև աղու լապարոսկոպիկ մասնահատում։

65 տարեկան պացիենտը բուժկենտրոն է ընդունվել հետևյալ գանգատներով՝ ցավեր որովայնի ձախ կեսում, սրտխառնոց, աղիների աշխատանքի խանգարում, արյուն կղանքի մեջ։

Կատարվել է կոլոնոսկոպիկ հետազոտություն, որի ընթացքում հայտնաբերվել է սիգմայաձև աղու ուռուցք և հենց տեղում կատարվել է բիոպսիա ուռուցքի տեսակը որոշելու նպատակով։ Հյուսվածաբանական հետազոտությամբ հաստատվել է քաղցկեղ։

Լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ կատարվել է սիգմայաձև աղու միջընդերքի մոբիլիզացիա, սիգմայաձև աղին անջատվել է միջային և կողմնային ուղղություններով, այնուհետև հատվել է ուղիղ աղիքից և դուրս բերվել փոքր՝ 5-սանտիմետրանոց կտրվածքով։ Աղիների ամբողջականույունը վերականգնվել է շրջանաձև կարող սարքի միջոցով։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, պացիենտն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Վիրահատությունը կատարել են ՈւԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, վիրաբույժ Արթուր Առաքելյանը, անէսթեզիոլոգ Սամվել Պողոսյանը։  Կոլոնոսկոպիստ՝ Վլադիմիր Նահապետյան։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook