Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում նյարդային համակարգի ամրապնդմանը

Նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի պահպանման համար հարկավոր է հարստացնել սննդակարգը մագնեզիումով հարուստ սննդամթերքով։ Այս մասին գրում է URA.Ru-ն՝ վկայակոչելով սննդաբան Նատալյա Կրուգլովային։

Մասնագետի խոսքով՝ այս կարևոր տարրով հարուստ է ամբողջակատիկ մթերքը, որը մաքրված չէ արտաքին շերտից։ Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շատ հնդկաձավար, սերմեր ու ընկույզներ օգտագործել։ Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ յուղոտ ձկնատեսակներին։

«Կան դիտարկումներ, համաձայն որոնց՝ օմեգա-3 ճարպաթթուներն ազդում են հուզական ֆոնի ու կոգնիտիվ կարողությունների վրա, ուստի դրանց բավարար քանակությունը շատ կարևոր է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Դրանք պարունակվում են ձկների մեջ։ Ընդ որում՝ յուղոտ ձկնատեսակների՝ սաղմոնի, ծովատառեխի, սկումբրիայի մեջ», – նշել է սննդաբանը։

Դրական հուզական տրամադրություն կապահովի նաև սննդակարգի բազմազանությունը։ Ըստ բժշկի՝ հանգստությունն ու ինքնավստահությունը պահպանելու համար հարկավոր է չհյուծել օրգանիզմը խիստ սննդակարգերով, այլ ուտել բազմազան ու բազմերանգ մթերք, ինչը հավելյալ դրական հույզեր կհաղորդի։

med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook