Friday, May 3, 2024
ՆորություններԺամանց

Սուրբ Վալենտինի օրվա ամենաանսովոր զվարճանքներն ու սովորույթները

Սուրբ Վալենտինի տոնը հաճախ նշում են ընթրիքի սեղանի շուրջ, կինոթատրոն այցելությամբ և փոքրիկ նվերների փոխանակումով (ծաղիկներ, շոկոլադ և այլն)։ Բայց շատ սիրահարներ փորձում են բազմազանեցնել ստանդարտ երեկոյի ծրագիրն ու փնտրում անսովոր միջոցներ սիրելիին զարմացնելու համար։

Սուրբ Վալենտինի օր

Ստորև ներկայացված է Սուրբ Վալենտինի օրվա 5 անսովոր ավանդույթ և ժամանց, որոնք ներկայացրել է ֆրանսիական Le Parisien պարբերականը․

1. Հրավառության ներքո համբույրների փառատոն լողափին (Մանիլա, Ֆիլիպիններ);
2. Սիրելիին գրկած վազքի մրցույթ, որին որպես մրցանակ տրվում է այնքան գարեջուր, որքան կշռում է սիրելին  (Ֆինլանդիա);
3. Բացառապես արական սեռի ներկայացուցիչների համար նվերների ընտրություն, այդ թվում՝ ընկերների և կոլեգաների (Ճապոնիա);

Սուրբ Վալենտինի օր
4. Սեփական զգացմունքների մասին խոստովանություն շնորհավորական ծաղկեփնջի օգնությամբ․ 99 վարդը կհուշի հավերժ սիրո մասին, 108-ը՝ կփոխարինի ամուսնության առաջարկությանը (Թայվան);
5. Անսովոր հարսանեկան արարողության կազմակերպում ջրի տակ, անդունդի եզրին, ջունգլիներում կամ Բանգկոկում սիրահարների համար նախատեսված առանձին բնակարանում (Թայլանդ)։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook