Saturday, May 4, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Վախ մթությունից

Տարիք – 3 տարեկանից սկսած
Ընթացք-մթությունից վախը մանկական տարիքում ամենատարածված վախերից է։ Այն հաղթահարելու համար կարելի է երեխայի հետ միասին խաղեր կազմակերպել և խաղալ հենց մթության մեջ, օրինակ՝
 Որտեղ են թաքնված իրերը – այս խաղի ընթացքը հետևյալն է՝ ընտրում ենք մի քանի առարկա, թաքցնում տան տարբեր հատվածներում, երեխային տալիս ենք մի քանի լուսարձակներ, որոնց միջոցով նա պետք է փնտրի և գտնի այդ իրերը։
 Նախորդ խաղը կարելի է կազմակերպել նաև այլ կերպ՝ երեխան մութ սենյակում սկսում է շոշափել իրերը և ասել, թե ինչ կա այնտեղ, որից հետո միացնում ենք լույսը և ստուգում, թե արդյոք նա ճի՞շտ է պատասխանել թե՞ ոչ։
 Պահմտոցի կապած աչքերով- կարելի է կապել երեխայի աչքերը, և պահմտոցի խաղալ, քանի որ նա գիտի, որ դրսևում լույս է, չի վախենա այս խաղի ընթացքում, միևնույն ժամանակ՝ կսկի ընտելանալ մթությանը։
 Կարելի է տարբեր հեքիաթներ հորինել, որոնցում կնկարագրվի, թե ինչպես են երեխաները վախեցել տարբեր վախերից և հաղթահարել իրենց վախը:

Նյութը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook