Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Վիտամին В9 -ի կարևորությունը հղիության պլանավորման ընթացքում

Հղիություն պլանավորող զույգերին խորհուրդ եմ տալիս օրգանիզմը հարստացնել վիտամին В 9-ով,որը հայտնի է ֆոլաթթու անունով։ Վերջինս ,ունի կարևորագույն դեր` բիոքիմիական ռեակցիաների մեջ։Վիտամին B 9-ի `ֆոլաթթվի վերջնական ակտիվ մոլեկուլը`տետրահիդրոֆոլաթթուն է։Այն մասնակցում է.

1)📌 արյան կարմիր բջիջների `էրիթրոցիտների կիսման մոլեկուլյար մեխանիզմներին։(Վերջինիս դեֆիցիտը հանգեցնում է ֆոլաթթու դեֆիցիտային անեմիայի։

2)📌 արական և իգական սեռական բջիջների`գամետների, որակական հատկանիշների ,ինչպես նաև,քանակական հատկանիշների բարձրացմանը,ունի հակաօքսիդանտային ազդեցություն։ Սեռական գամետների `արտաքին ստրեսսոր ազդակներից առաջացած ազատ ռադիկալային պրոցեսների հասցրած մորֆոլոգիական(կառուցվածքային) և ֆունկցիոնալ վնասները վերականգնվում են ֆոլաթթվի ազդեցությամբ։ Վերականգնվում է արական սեռական գամետ `սպերմատոզոիդի որակը (շարժունակությունը,գլխիկի կառուցվածքը, էներգետիկ պոտենցիալը,այսինքն`նորմայում սպերմատոզոիդը շարժվում է նպաստավոր միջավայրում 2մմ/վ արագությամբ։Եթե չկան խոչընդոտներ,ապա,անկախ սեռական հարաբերության դիրքից, այն կհասնի իր վերջնանպատակին։)

3)📌 տետրահիդրոֆոլաթթուն մասնակցում է հոմոցիստեին ամինաթթվի առաջացման և հետադարձ ->,<- քայքայման քիմիական ռեակցիաներին։Հոմոցիստեինը ,նորմայում,առաջացումից անմիջապես հետո պետք է քայքայվի։Եթե արյան մեջ հոմոցիստեինի բարձր քանակություն է հայտնաբերվել,ապա ,նշանակում է ,որ մեծ է հավանակությունը ֆոլաթթվից տետրահիդրոֆոլաթթու վերջնական պրոդուկտի առաջացման համար պատասխանատու դիհիդրոֆոլաթթու ռեդուկտազա ֆերմենտի կոդավորող գենի դոմինանտ հոմո֊հետերո֊զիգոտ մուտացիաները➡️MTHFR ,MTR,MTRR⬅️: Դոմինանտ հոմոզիգոտ մուտացիայի հայտնաբերման ժամանակ կինը և տղամարդը պետք է ընդունեն ֆոլաթթվի վերջնական պրոդուկտ `տետրահիդրոֆոլաթթուն `դեղահաբի տեսքով։

4)📌 Հոմոցիստեինի բարձր քանակությունը հանգեցնում է արյան խտության բարձրացմանը,իր բացասական բազմաթիվ հետևանքներով։

⛔️а) սաղմի աճի կանգ`պայմանավորված սնուցող զարկերակային անոթի թրոմբոտիկ խցանումով։

⛔️b) գլխուղեղի սնուցող անոթների թրոմբոտիկ բարդություններով,արտահայտվելով `տարբեր նևրոլոգիական սիմպտոմոկոմպլեքսներով (գլխացավ, գլխապտույտ, հիշողության, հավասարակշռության խանգարումներ և այլն։ ՍՐԱՆՔ (a և b ) ամենահաճախ հանդիպող բարդություններն են :

Նյութը ՝  Dr Zhanna Balayi -Gynaecologist

Կոնսուլտացիաների համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով ՝  +37477700096  նաև viber և WhatsApp.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook