Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Վիրահատե՞լ միոման, թե՞ ոչ. թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը

Արգանդի միոման բարորակ հիվանդություն է, որը պարտադիր բուժում է պահանջում: Վիրահատե՞լ միոման, թե՞ ոչ. թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը:
Միոմայի բուժումը հիմնականում վիրահատական է: Միոման անհրաժեշտ է վիրահատել, եթե գոյացության չափերը գերազանցում են 4 սմ-ը, երբ կինն ունի գանգատներ:
Կանայք սովորաբար գանգատվում են առատ և երկարատև դաշտանից, ցավից, դիսկոմֆորտից:

«Էրեբունի» ԲԿ-ում արգանդի միոմայի վիրահատության դեպքում առավելապես կատարվում է օրգան-պահպանողական վիրահատություն՝ հեռացվում է միոմատոզ հանգույցը, պահպանվում է արգանդը:
Վիրահատությունը կատարվում է հիմնականում լապարոսկոպիկ մեթոդով: Վիրահատությունից 6 ամիս հետո թույլատրվում է հղիություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook