Sunday, April 28, 2024
Նորություններտեսանյութեր

Վլադիմիր Ֆեյնգոլդն առաջին անգամ ներկայացրել է իր նոր ոսպնյակը Երեւանում ընթացող 5-րդ միջազգային ակնաբուժական համաժողովում

Շվեյցարիայից հայտնի ակնաբույժ Վլադիմիր Ֆեյնգոլդը, որն այս ոլորտում ունի շուրջ 70 արտոնագիր, առաջին անգամ ներկայացրել է իր վերջին նորարարական ներակնային ֆակիկ ոսպնյակը (phakic IOL) Երեւանում ընթացող Հայկական 5-րդ միջազգային ակնաբուժական համաժողովի շրջանակում։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց, որ խոսքը նոր ֆակիկ ոսպնյակի մասին է, որն արդեն փորձարկումներ է անցել։ Վլադիմիր Ֆեյնգոլդը նաեւ ICL (Implantable Collamer Lens) ոսպնյակի մշակողն է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում եւ արդեն մի քանի միլիոն փոխպատվաստում է արվել:

Ինչպես պարզաբանեց ակնաբույժը, ֆակիկ ներակնային ոսպնյակները կիրառվում են միոպիայի (կարճատեսության) եւ պրեսբիոպիայի (տարիքային հեռատեսության) բուժման համար։ Դրանք օգտագործվում են որպես ակնոցների եւ կոնտակտային ոսպնյակների այլընտրանք, եւ ի տարբերություն կոնտակտային ոսպնյակների, որոնք պետք է հեռացվեն, այդ ոսպնյակները կենսահամատեղելի են եւ մնում են մնացած ողջ կյանքի ընթացքում:

Նախկինում մշակված ICL ոսպնյակը, ինչպես բացատրեց Ֆեյնգոլդը, նախատեսված է -1-ից -18 դիոպտրիա կարճատեսությամբ մարդկանց համար: Այն ունի երեք տարբեր չափեր, եւ պետք է ընտրել դրանցից մեկը յուրաքանչյուր կոնկրետ պացիենտի համար։ Նոր ոսպնյակն ունի մեկ չափս եւ հարմար է ցանկացած աչքի համար, ինչպես նաեւ նախատեսված է կարճատեսության ավելի լայն շրջանակի համար՝ – 1-ից -30 դիոպտրիա:

«Սա, իհարկե, առաջ կմղի ակնաբուժությունը եւ հնարավորություն կտա ոսպնյակներ օգտագործել պացիենտների մեծ շրջանակի համար»,-ասաց նա։

Բժիշկը պարզաբանեց, որ ֆակիկ ոսպնյակներիփոխպատվաստումը կատարվում է 21-ից 55 տարեկան պացիենտների մոտ, իսկ վիրահատությունը նման է կատարակտի բուժման վիրահատությանը:

«Կատարվում է եղջերաթաղանթի փոքր կտրվածք՝ 2 մմ չափով, եւ այն պետք չէ կարել, օգտագործելով հատուկ գործիք՝ ոսպնյակը տեղադրվում է ծիածանաթաղանթի տակ, բնական ոսպնյակի վրա։ Այն բնական դիրք է զբաղեցնում, եւ այդ ժամանակ ծիածանաթաղանթն աշխատում է, եւ պացիենտը նորմալ տեսնում է»,-պատմեց նա։

Ամբողջական հոդվածը ՝ ասյտեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook