Thursday, May 2, 2024
ՆորություններնկարներԺամանց

Ցուցահանդես բժիշկ-նկարիչների մասնակցությամբ

Ցուցահանդես բժիշկ-նկարիչների մասնակցությամբ Ստեղծագործելու կարողությունը բնավ պայմանավորված չէ մասնագիտությամբ:

Նկարիչների միության ցուցասրահում այսօր բացվեց բժիշկ նկարիչների եռօրյա ցուցահանդես՝ «Արարում են բժիշկ-գեղանկարիչ Արամ Շահվերդյանի կոլեգաները և զարմիկները» խորագրով: Ցուցահանդեսին մասնակցող բժիշկ-նկարիչների մեծ մասն աշխատում է բժշկական համալսարանում: Բժիշկ գիտնական, առողջապահության կազմակերպիչ, պետական-քաղաքական գործիչ, դիվանագետ, տաղանդավոր գեղանկարիչ Արամ Սերգեյի Շահվերդյանը դժվարագույն տարիներին (1936-1937թթ.) ղեկավարել է Երևանի պետական բժշկական բժշկական ինստիտուտը:

1947 թվականին, վերադառնալով ստալինյան ճամբարից, դեցենտ Շահվերդյանն աշխատել է ԵՊԲՀ-ի մաշկավեներաբանության ամբիոնում որպես դասախոս, ապա՝ Ռենետգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտական-քարտուղար: Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս, «Սիմոն Զավարյան» ԲՄՀԿ ղեկավար Գագիկ Շահվերդյանը վստահություն հայտնեց, որ շարունակական այս նախաձեռնությունը նպաստում է ոչ միայն գեղանկարչության, այլև այլ ոլորտներում ստեղծագործող բժիշկների բացահայտմանն ու համախմբմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև քանդակներ:

18881969_1950129208553946_3971496090755769338_n 18893328_1950115428555324_6577564915447540149_n

18739185_1950116511888549_2268260781673532580_o 18765611_1950115815221952_1586108712307606588_n 18813187_1950115615221972_948623502295948646_n

http://www.ysmu.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook