Friday, May 3, 2024
Նորություններ

Քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Լևոն Ալթունյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի ԱՊՀ և ՌԴ մարզերի վարչության պետ Սվետլանա Ժուրկինայի ղեկավարած պատվիրակությանը։unnamed1

Պատվիրակության անդամ Սերգեյ Բերյոզինը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է, որ իր ղեկավարած բժշկական կազմակերպությունների ցանկում ընդգրկված են բազմապրոֆիլ պոլիկլինիկական համալիր, ուռուցքաբանական կլինիկա, ՌԴ­ում պրոտոնային ճառագայթային բուժման առաջին կենտրոնը։ Իսկ մագնիսառեզոնանսային և համակարգչային շերտագրության 94 բաժանմունքները ՌԴ­ից բացի ներկայացված են Ուկրաինայում և Հայաստանում։

«Գերոֆարմ» ընկերության ներկայացուցիչ Թիմուր Կիրաբաևը ծանոթացրել է դեղարտադրության ոլորտում իրենց ունեցած ձեռքբերումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այս ոլորտներում երկու երկրի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Որոշվել է առաջիկայում քննարկման առակա դարձնել  մեր երկրում միջուկային բժշկության զարգացման և Հայաստանը դեպի Միջին Արևելք դեղերի արտահանման կամուրջ դարձնելու ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook