Sunday, May 5, 2024
Նորություններ

«Օմիկրոնով» վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում են. ՀՀ առողջապահության նախարար

Անահիտ Ավանեսյանը նշում է, որ հայաստանյան մանկական բժշկական կենտրոններն ինտենսիվ ռեժիմով են աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Երեխաների շրջանում մեծ է «Օմիկրոնով» վարակվածության ցուցանիշը. այս պահին 5 երեխա բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս տարի նման իրավիճակ ունեինք` մի կողմից սուր շնչառական վարակների աճ էր նկատվում, մյուս կողմից էլ կորոնավիրուսի ալիքն էր։ Բացի այդ, «Օմիկրոնով» վարակվածների միջին տարիքը նվազել է, և երեխաներն այս շտամով ավելի հաճախ են վարակվում»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` այս պահին «Օմիկրոնով» վարակված 67 երեխա է հոսպիտալացված, հայաստանյան մանկական բժշկական կենտրոններն ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Ըստ առողջապահության նախարարի` մահճակալային կարողությունները բավարարում են քաղաքացիներին սպասարկելուն։
Ավանեսյանը հայտնեց նաև, որ երեխաների շրջանում վարակը շատ ավելի մեղմ է ընթանում, ինչն «Օմիկրոնի» միակ դրական կողմն է։
Նյութը ՝armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook