Thursday, May 2, 2024
ՆորություններԺամանց

ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությանը ներկայացրել է «տեխնոլոգիական գնդակներ»

ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնությանը ներկայացրել է «տեխնոլոգիական գնդակներ»
Ֆուտբոլի աշխարհի յուրաքանչյուր առաջնություն գրավում է միլիոնավոր երկրպագուների ուշադրությունը: Միաժամանակ, ֆուտբոլային խաղերի մրցավարները երկրպագուների կողմից ենթարկվում են մեծ ճնշման։
Քաթարում տեղի ունեցող առաջնության համար Adidas-ի ստեղծել է տվիչներով ներկառուցված հատուկ գնդակ, որը մրցավարներին կօգնի պաշտպանել իրենց տեսակետը։ Այս մոտեցումը կվերացնի խաղի ժանանակ հնարավոր բոլոր վիճահարույց խնդիրները, օրինակ՝ երբ ակնհայտ չէ, թե ով է գոլի հեղինակ դարձել։
Քաթարում ընթացքող աշխարհի առաջնությունը թույլ կտա գնահատել նման գնդակների օգտակարությունը և մասսայական արտադրության հնարավորությունը: Դրանք սմարթֆոնների նման պահանջում են լիցքավորում և ունեն երկու տեսակի ներկառուցված սենսորներ։
Սենսորների միջոցով հավաքվում և փոխանցվում են տվյալներ գնդակի դիրքի, արագության և հպումների առկայության մասին՝ վայրկյանում ավելի քան 500 տվյալի գրանցման հնարավորությամբ: Նմանատիպ սենսորները կցվում են բոլոր խաղացողների մարմնի 29 կետերին:
Իհարկե, հավաքված տվյալները փոխանցվում են ավելի դանդաղ տեմպերով, բայց դա բավարար է յուրաքանչյուր խաղացողի դիրքն ու գործողությունները ճշգրիտ որոշելու համար:
Տեղեկատվության այս երկու հոսքերը միավորվում են ընդհանուր տեսանյութում, որից էլ հնարավոր է դառնում խաղի ցանկացած պահի համար ճշգրիտ որոշել, թե որտեղ է եղել գնդակը կամ խաղացողներից յուրաքանչյուրը:
Վերջին խաղերից մեկի ժամանակ տեխնոլոգիան ապացուցեց իր կենսունակությունը, երբ լարված իրավիճակ ստեղծվեց Ուրուգվայի դարպասների մոտ և գոլ գրանցվեց։ Սկզբում գոլը վերագրվեց Կրիշտիանու Ռոնալդուին է, սակայն տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ գոլի հեղինակը կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook