Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

10 հետաքրքիր փաստ ճարպակալման մասին

1. Ժամանակակից աշխարհում ճարպակալումից տառապում են ավելի շատ մարդիկ, քան սովից:

2. Պարզվել է, որ մարդիկ, որոնք գերադասում են նախաճաշել կամ ճաշել սրճարաններում, այլ ոչ թե տանը, ավելի հաճախ են տառապում ճարպակալումից:

4. Չնայած տարածված կարծիքին, ԱՄՆ բնակչությունն ամենագերը չի աշխարհում: Ամերիկացիները գտնվում են 11-րդ տեղում, նրանց մեջ գեր է 32 տոկոսը:

5. «Ամենագեր» երկրի կարգավիճակը պատկանում է Քուվեյթին. ճարպակալումից տառապում է բնակչության 42 տոկոսը:

6. Դիաբետով հիվանդության 44 տոկոսը, սրտի իշեմիկ հիվանդությունների 23 տոկոսը, ինչպես նաև քաղցկեղի որոշ տեսակների 7-41 տոկոսը կապված են բացառապես ավելորդ քաշի և ճարպակալման հետ:

7. Ժամանակակից բժշկությանն անհրաժեշտ էին տասնյակ տարիներ, որպեսզի ճարպակալումը համարեն հիվանդություն, այն դեպքում, երբ Հին Հունաստանում այն համարվում էր առողջության լուրջ խանգարում:

8. Սնունդը, որն ամենամեծ վնասն է հասցնում առողջությանը, կոնֆետն է: Միջին ամերիկացին տարեկան օգտագործում է 12 կգ կոնֆետ:

9. Ըստ վիճակագրության, գեր վարորդների համար վթարից զոհվելու հավանականությունը 78 տոկոսով ավելի բարձր է, քան նիհարներինը:

10. Եթե ճարպակալումը շարունակվի այս տեմպերով, ապա 2032 թվականին աշխարհի բնակչության 51 տոկոսը կտառապի ավելորդ քաշի պատճառով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook