Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

3 արդյունավետ բնական միջոց ծխելը հեշտությամբ թողնելու համար

Բոլորն էլ գիտեն, թե որքան դժվար է երկար ժամանակ ծխախոտ օգտագործելուց հետո այս սովորությունից հրաժարվելը: Երբեմն նիկոտինային կախվածության ախտանշաններն այնքան ակնհայտ են լինում, որ ծխելը թողնելու բազմաթիվ փորձերն ապարդյուն են լինում:

Սակայն այս սովորությունը խիստ վտանգավոր է օրգանիզմի համար և կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ամեն դեպքում հրաժարվել ծխախոտից և մաքրել օրհանիզմը նիկոտինից: Այս հարցում շատ օգտակար կարող են լինել ժողովրդական միջոցները, որոնք նվեզեցնում են օրգանիզմի վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցությունը: Այս մասին գրում է med.tert.am 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 արդյունավետ բնական միջոց, որոնց օգնությամբ կարելի է հեշտությամբ հրաժարվել ծխախոտից:

1.      Կոճապղպեղով դեղամիջոց՝ նիկոտինային կախվածությունից ազատվելու համար

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

·        1 հատ կոճապղպեղի արմատ,

·        1 ճաշի գդալ քրքումի փոշի,

·        1 հատ սոխ,

·        1 լիտր ջուր,

·        2 ճաշի գդալ մեղր:

Օգտագործման եղանակը.

Հարկավոր է սոխն ու կոճապղպեղի արմատը լավ լվանալ, մաքրել, կտրատել և լցնել կաթսայի մեջ: Ավելացնել մեկ լիտր ջուրն ու մյուս բաղադրիչները և դնել կաթսան թույլ կրակի վրա մինչև եռա: Այնուհետև եփել ևս 45 րոպե (այդ ընթացքում այն կթանձրանա) և վերցնել կրակից:

Պատրաստի ըմպելիքը թողնել մոտ կես ժամ, այնուհետև լցնել ամուր փակվող տարայի մեջ: Դեղամիջոցը հարկավոր է ընդունել ամեն անգամ ծխելու ցանկության դեպքում (ընդունել 2 ճաշի գդալ):

2.      Մրգերով դեղամիջոց՝ ծխելու սովորությունից հրաժարվելու համար

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

·        15 հատ խաղող,

·        1 ճաշի գդալ կոճապղպեղ (փոշիացրած),

·        1 ճաշի գդալ կյանքի արմատ (ժենշեն),

·        1 հատ գազար,

·        1 հատ նարինջ,

·        1 հատ կիտրոն,

·        1 լիտր ջուր,

·        3 կտոր սառույց:

Օգտագործման եղանակը.

Քամել նարնջի ու կիտրոնի հյութը և առանձնացնել կիտրոնի կեղևի քերուկը: Գազարը լվանալ, մաքրել և մանր կտրատել, այնուհետև բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի փոքր-ինչ թանձր համասեռ զանգված:

Ստացված զանգվածը հարկավոր է ուտել առավոտյան ու երեկոյան քնելուց առաջ: Բուժման կուրսը հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև նիկոտինային կախվածության տհաճ ախտանշանները դադարեն անհանգստացնել:

3.      Մատուտակով (солодка) դեղամիջոց՝ ծխելը հեշտությամբ թողնելու համար

Մատուտակը դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, քանի որ օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ ազատում է նիկոտինային կախվածության տհաճ ախտանշաններից:

Դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

·        1 գդալ մատուտակ,

·        1 գդալ մեղր,

·        1 բաժակ ջուր:

Պատրաստման եղանակը.

Ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին: Երբ այն սկսի եռալ, ավելացնել մատուտակն ու եփել 20 րոպե: Պատրաստի ըմպելիքին ավելացնել նաև մեղրը, լավ խառնել և խմել:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook