Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

4 մթերքներ, որոնք բարելավում են հիշողությունը եւ մտավոր գործունեությունը

Գլխուղեղին անհրաժեշտ են որոշակի սննդանյութեր՝ առողջ մնալու, նոր բջիջներ արտադրելու եւ սթրեսի դեմ պայքարելու համար

Եթե ուղեղը առողջ չէ, ապա դա կազդի մարմնի բոլոր օրգանների գործառույթների վրա։ Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում ներառել սննդամթերքներ, որոնք պարունակում են կենտրոնական նյարդային համակարգի առողջությանը նպաստող բաղադրիչներ: Ճանաչողական հմտությունները, հիշողության որակը եւ մտավոր գործունեությունը բարելավող մատչելի սննդանյութերի մասին պատմել են The Health Site-ի բժշկական փորձագետները:

Ընկույզ

greczkij-oreh-polza-i-vred-960x540.jpg (146 KB)

Հունական ընկույզ ուտելն արդյունավետորեն նպաստում է ուղեղի բարձր աշխատունակությանը, օգնում է ավելի լավ մտածել: Այն պարունակում է վիտամին E, պղինձ և մանգան, որոնք խթանում են ուղեղի ակտիվությունը։

Սոյա

bd19d22-soybeans.jpg (263 KB)

Հայտնի է, որ հիշողության խանգարման կարող է հանգեցնել պոլիֆենոլների պակասը։ Սոյայի արտադրանքը պարունակում է պոլիֆենոլային միացություններ, որոնք կոչվում են իզոֆլավոններ: Այս քիմիական նյութերը գործում են որպես հակաօքսիդանտներ՝ պաշտպանելով ուղեղի բջիջները կործանարար օքսիդացումից:

Դդմի սերմեր

5-prichin-est-tykvennye-semechki-kazhdyj-den_1636664760196201851.jpg (123 KB)

Մատչելի դդմի սերմերը չափազանց օգտակար են ուղեղի առողջության համար։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, որն ամրացնում է հիշողությունը եւ դրականորեն ազդում մտածողության վրա։

Հատապտուղներ

file_46050_5027883.jpg (54 KB)

Դրանք հակաօքսիդանտ ֆլավոնոիդների աղբյուր են, որոնց շնորհիվ ուղեղի բջիջներն ավելի լավ են պաշտպանվում ծերացման հետ կապված ոչնչացումից։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook