Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում սեպտեմբերի 1-ից կլինի անվճար

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կլինի անվճար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանն՝ ընդգծելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ծրագրում կընդգրկվեն նաև ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները:

Անուշ Լալազարյանն ընդգծեց, որ նախադպրոցական հաստատություններում սովորողներին տրվող մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման նախագիծը ենթարկվել է փոփոխության: Ըստ նրա՝ փոփոխության ենթարկվելու հիմքերը կապված են 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված, պատերազմական  գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքում սովորողների հետ,  ովքեր փոփոխության համաձայն նախադպրոցական հաստատություն ընդունվելու առաջնահերթություն կստանան: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի կողմից:

 «44-օրյա պատերազմից հետո ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության հետ համատեղ  ծրագիր իրականացրեց, որի  արդյունքում ԿԳՄՍՆ-ին  փոխանցվեց արդեն հաշվառված երեխաների մասով տեղեկատվություն: Հարցման արդյունքում պարզվեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների ընտանիքների երեխաների թիվը շուրջ 127 է, սակայն մեր ֆինանսավորման կարգի փոփոխության արդյունքում դրան կավելանան նաև զինծառայողների, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքների երեխաները»,-նշեց Անուշ Լալազարյանը:

Նա ընդգծեց, որ Երևանի նախադպրոցական հաստատությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին, սակայն մարզերում ֆինանսավորումը իրականացվում է ծնողների համավճարների հիման վրա, ուստի ֆինանսավորման կարգի փոփոխությամբ շահառու հանդիսացող երեխաների անվճար կրթությունը վերաբերվում է  մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաներին, որը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբեր 1-ից:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook