Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծնվել է 20 երեխա

Արտամարմնային բեղմնավորման արդյունքում 44-օրյա պատերազմում զոհված տղաների ընտանիքներում ծնվել է 20 երեխա, այս պահին գրանցված է 30 հղիություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանի ասուլիսը:

«Մեր զոհված տղաների ծնողների դիմելիությունը գնալով շատանում է, որովհետեւ մարդիկ համոզվում են, որ արդյունք կա։ Սա բավականին երկարատեւ գործընթաց է, տեւում է մոտ 1․5 տարի, դրա համար վիճակագրության մասին կարող ենք խոսել միայն այս տարի։ Արտամարմնային բեղմնավորումից առաջ պետք է պատրաստենք կնոջը, գուցե տարբեր վիրահատություններ անցկանցնելու կարիք լինի, սթրեսի ենթարկված կանանց հետ հոգեբանական աշխատանք է պետք իրականացնել, պետք է հաշվի առնել հիվանդությունները, տարիքային գործոնները։ Հիմնականում ծնողների ակնկալիքները արական սեռի են, բայց այս մասով մենք որեւէ վիճակագրություն չենք վարում», – նշեց Փաշայանը։

Փաշայանի խոսքով՝ այս խմբի պացիենտների համար արտամարմնային բեղմնավորման ամբողջ գործընթացի ֆինանսական ծախսը հոգում է պետությունը, եւ շատ հաճախ այս խմբի շահառուների համար կատարավում են բացառություններ, եւ երկրորդ փորձի համար եւս վճարում է պետությունը։ Զոհված զինծառայողների մայրերը այս ծրագրից կարող են օգտվել, եթե իրենց տարիքը չի գերազանցում 53 տարեկանը։

«Մենք բավական բարձր շեմ ենք նախատեսել, որովհետեւ այլ երկրներում այդ շեմը, օրինակ, 45 տարեկանն է։ Ամենաբարձր շեմը՝ 55-ը, ԱՄՆ-ում է։ Որդեգրման պայմանների մեջ անգամ նշված է, որ որդեգողի եւ որդեգրվողի միջեւ տարիքային տարբերությունը չպետք է գերազանցի 50 տարին», – ասաց Նունե Փաշայանը։

Նունե Փաշայանի խոսքով՝ բացի զոհված զինծառայողների մայրերից այս ծրագրից կարող են օգտվել նաեւ այն ծնողները, որոնց զավակները դատական կարգով ճանաչվել են անհետ կորած։ Իսկ անպտղության հաղթահարման ընդհանուր ծրագրի մյուս շահառուները կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք եւ սահմանամերձ 184 բնակավայրերի բնակիչները։ Եթե անձը ճանաչվում է ծրագրի շահառու, ապա բոլոր հետազոտությունները, միջամտությունները կատարվում են անվճար։ Արտամարմնային բեղմանավորման առաջին փորձը կատարվում է անվճար, երկրորդ փորձը՝ 50% զեղջով։

«Ծրագրի շրջանակում ցուցանիշները տարեցտարի բարելավվում են, որովհետեւ ավելանում է ֆինասնավորումը։ Վեց ամսվա կտրվածքով ծնվել է 44 երեխա, եւ արձանագրվել 104 նոր հղիություն։ Ծրագրի մեկնարկից հետո ծնվել է 170 երեխա  Դինամիկան արդեն իսկ դրական է, որովհետեւ միայն նախորդ տարվա ընթացքում, եթե սպասարկվել է 917 շահառու, այս տարվա առաջին կիսամյակում արդեն սպասարկվել է 577 շահառու։ Համապատասխան ֆինսավորման դեպքում մենք ակնլալիքում ենք հղիությունների եւ հետագայում ծնունդների թվի ավելացում։ Մենք եկող տարի նախատեսում ենք ծնունդների մեծ թիվ», – ընդգծեց Փաշայանը։

news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook