Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հայտնի են ամենավնասակար կոշիկները

Հոդերի ցավը կամ ճռճռոցը կարող է վկայել արթրոզի մասին՝ հենաշարժական համակարգի հիվանդություն, որն այսօր սկսում է զարգանալ արդեն փոքր տարիքից, գրում է «Московский Комсомолец»-ը։

«Մկանային համակարգը ձեւավորվում է 25 տարեկանից հետո։ «Արթրոզ» հասկացությունը վերաբերում է յուրաքանչյուր մարդու։ Պատճառը տարբեր հիվանդություններն են, տրավմատիկ սպորտը՝ տեխնիկայի խախտումներով, ճարպակալումը. այս ամենը մեծացնում է հոդերի ծանրաբեռնվածությունը»,- ասում է «Բաց կլինիկա»-ի գլխավոր բժշկի տեղակալ, վնասվածքաբան-օրթոպեդ Արթուր Գլումակովը։ «Կախարդական հաբեր չկան։ Շուկան հեղեղված է դեղերով, եւ, իհարկե, գովազդն ուղղված է դեղը որպես պանացեա ներկայացնելուն, բայց այդպես, իհարկե, չի լինում, քանի որ արթրոզի խնդիրը համալիր է»։

Բժշկի խոսքով՝ արթրոզը բորբոքման տարբեր փուլեր կարող է անցնել, իսկ երբ խոսքը վերաբերում է բուժման տարբերակներին, պացիենտները հաճախ օգտագործում են ժաղավրդական բժշկությունը»։ «Եթե ժողովրդական միջոցներն օգնում են սկզբնական փուլերում, դա չի նշանակում, որ դրանք կօգնեն հիվանդության զարգացման ավելի լուրջ փուլերում»,- ասել է նա։

Ֆիզիոթերապեւտ Ռոման Ստերխովը խոսել է նաեւ օրական 10 000 քայլի օգուտի մասին։ «Իսկապես, կա նման միջազգային ստանդարտ օրական 10 000 քայլի օգուտի մասին, սակայն հոդերի խնդիրների կանխարգելման համար խորհուրդ կտայի օգտագործել ծանրաբեռնման տարբեր միջոցներ»:

Միաժամանակ, ֆիզիոթերապեւտ, ռեֆլեքսաթերապեւտ Մարիաննա Յասնեւան կարծում է, որ կարեւոր է ոչ այնքան քայլերի քանակը, որքան քայլելու տեխնիկան եւ ճիշտ ընտրված կոշիկները։ Արթուր Գլումակովը հաստատում է. «Ամենավնասակար կոշիկը կրունկներով, հարթ ներբաններով եւ չափսը չափսին կոշիկն է։ Պետք է լինի մի փոքր մեծ, եւ կրունկը բարձրանա: Կոշիկի այլ տեսակները հանգեցնում են մեխանիկայի խախտման»:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook