Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

5 քայլ մինչև քաշ նվազեցնելը

Տարատեսակ դիետաներ պահելն ու քաշ նվազեցնելու ցանկությունը կարող են սրել կամ առաջացնել սննդային վարքի խանգարում այն անձանց շրջանում,ովքեր ունեն հակվածություն: Սակայն ուզում եմ նշել, որ քաշը նվազեցնելու ցանկությունը միշտ չէ, որ վատ ցանկություն է:

🔹Որպեսզի կարողանաք հասկանալ արդյո՞ք ունեք հակվածություն դեպի ՍՎԽ և ինչքանո՞վ եք պատրաստ առողջ կերպով անցնելու քաշի նվազեցման պրոցեսը՝ ստորև ներկայացնում եմ 5 կետ, որոնցով կարող եք ստուգել ինքներդ Ձեզ:

5 քայլ մինչև քաշ նվազեցնելը՝

✅ Նորմալ սննդային վարք: Վերջին 6-12 ամսվա ընթացքում չեն նկատվել ՍՎԽ-ի ախտանիշներ + ըստ թեստերի և հարցաշարերի Ձեր արդյունքը եղել է նորմայի սահմաններում

✅ Կարողանում եք հստակ տարբերակել էմոցիոնալ սովի զգացողությունը ֆիզիոլոգիականից և արդեն ստացվում է կառավարել էմոցիաներն առանց սննդի օգնության

✅ Արդեն յուրացրել եք գիտակցված սննդընդունման հմտությունները և զգում եք, թե սննդընդունման որ ռեժիմն է համապատասխանում Ձեզ, սննդի ինչքան քանակությունից եք հագենում (այլ ոչ ծանրանում), կարող եք տարբերակել, թե որն է Ձեր սնունդը և որը ոչ ( թեկուզ այն լինի շատ օգտակար)

✅ Կարողանում եք կառավարել շատակերության դրվագները, և որևէ բան ուտելու Ձեր որոշումն ու սննդընդունումները իրականցվում են հիմնականում ի պատասխան սովի զգացողության, թե ոչ

✅ Վերջին կարևոր պայմանը. Դուք արդեն ստեղծել եք կոմֆորտ կյանք Ձեզ համար, որն իրենից ենթադրում է, որ ունեք բավարար ռեսուրս՝ ուժ, ժամանակ և ուշադրության կենտրոնացում այս պրոցեսի համար

ՌեԲալանս քլինիք / ReBalance clinic / Diet and Health

Leave a Reply

x Close

Like Us On Facebook