Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

6 բնական միջոց մաշկի պիգմենտային հետքերից ազատվելու համար

Այս հետքերը ժամանակի ընթացքում ավելանում են, մեծանում և դառնում շատ ավելի ակնհայտ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից ի հայտ գալուն պես: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 պարզ ու հասանելի բնական միջոց դրանցից հեշտությամբ ազատվելու համար։

Խնձորի քացախ

Խնձորի քացախը պարունակում է քացախաթթու, որը, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, կարող է գունաբացել մաշկը և ազատել գունակներից:

Կաթնամթերք

Կաթնամթերքը կարող է օգնել պայքարել տարիքային գունակների դեմ: Կարելի է մաշկի քսել հասարակ կաթը, կեֆիր կամ այլ կանթնաթթվային մթերք: Արդյունավետ կարող է լինել նաև սերուցքը, սակայն այն շատ ավելի թանկաժեք մթերք է։

Կանաչ թեյի հյութահանուկ

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի հյութահանուկն օգնում է ազատվել մաշկի գունակներից։ Այս միջոցի կանոնավոր գործածությունը կօգնի ժամանակի ընթացքում հիանալի արդյունքի հասնել։

Սև թեյ

Մեկ ամիս շարունակ օրական երկու անգամ սև թեյ կիրառելը կօգնի հեշտությամբ ազատվել պիգմենտային հետքերից։

Հալվե վերա

Հալվե վերան պարունակում է ալոին՝ բնական դեպիգմենտացնող միացություն, որը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, գունաբացում է մաշկը և գործում է որպես ոչ թունավոր, բնական միջոց հիպերպիգմենտացիայի դեմ։

Կարմիր սոխ

Կարմիր սոխի հյութահանուկը հաճախ է կիրառվում գունաբացող կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմիր սոխի չոր կեղևը կարող է արդյունավետորեն գունաբացել մաշկը, ուստի խնամքի միջոցներ ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ այս բաղադրիչը պարունակողներին։

Նյութը ՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook