Sunday, April 28, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպես ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից․ 5 բնական միջոց

Սթրեսը, լարվածությունն ու անհանգստությունը ներկայում շատ արդիական խնդիր են դարձել և խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության ու նյարդային համակարգի վրա: Նման խնդիրներից ազատվելու համար մարդիկ սովորաբար ընդունում են հանգստացնող դեղամիջոցներ, սակայն մասնագետները նշում են, որ նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ կիրառելով միայն բնական բաղադրիչներ, ինչը թույլ կտա խուսափել կողմնակի վնասակար ազդեցություններից ու կախվածությունից, որոնք հաճախ են նկատվում դեղատնային միջոցների կիրառման դեպքում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանգստացնող ազդեցությամբ օժտված մի քանի արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել սթրեսից ու լարվածությունից։

  • 1 ճաշի գդալ ալոճենու հատապտուղները տրորել ու խյուս դարձնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր և 40 րոպե թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել որպես թեյ։
  • 1 ճաշի գդալ մանրացրած առյուծագիին ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 30-40 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ մեկական ճաշի գդալ։
  • 1 ճաշի գդալ մանրացրած ու չորացրած ուրցին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, այնուհետև ընդունել ստացված թուրմն օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ։
  • 1 ճաշի գդալ մանրացրած կատվախոտի արմատին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե և ընդունել ստացված թուրմն օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ։
  • 2:1:1 հարաբերակցությամբ խառնել անանուխի մանրացրած տերևները, գայլուկի կոներն ու կատվախոտի արմատը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 30 րոպե: Ստացված թուրմը հարկավոր է քամել ու ընդունել օրական երկու անգամ 1/2 բաժակ:

Այս պարզ բնական միջոցները կօգնեն հեշտությամբ ազատվել նյարդային լարվածությունից, սակայն հարկ է հիշել, որ լուրջ սթրեսի դեպքում ինքնաբուժությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Նման դեպքերում կարող է լինել դեղորայքային բուժման կարիք և միայն փորձառու մասնագետը կկարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook