Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

6 խորհուրդ, որոնք կօգնեն չկորցնել երեխային մարդաշատ վայրերում

Ծնողների համար չկա ավելի սարսափելի բան, քան կորցնել երեխային մարդաշատ վայրում։ Վախին գումարվում է խուճապը, ու ծնողը չի հասկանում՝ որ կողմ գնա, որտեղ փնտրի երեխային։ Մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ծնողներին չկորցնել երեխաներին հանրային վայրերում։

  1. Երեխային հագցրեք վառ գույնի հագուստ։ Վառ գույնը աչքի է զարնում, ինչը կօգնի Ձեզ մարդաշատ վայրում հեշտությամբ գտնել  փոքրիկին։ Միայն մնում է հիշել՝ ինչ հագուստ է կրում այդ օրը երեխան։
  2. Եթե գնում եք որևէ վայր, որտեղ կորչելու հավանականությունը մեծ է, օրինակ՝ համերգասրահ, մոլեր և այլն, նախապես պայմանավորվեք՝ կորչելու պարագայում որտեղ եք հանդիպում։
  3. Նախապես երեխային բացատրեք, թե կորչելու պարագայում ինչ պետք է անի, ում պետք է մոտենա։ Օրինակ՝ պետք է մոտենալ ոստիկանին, անվտանգության աշխատակցին, երեխայի հետ զբոսնող որևէ մայրիկի։ Բացատրեք երեխային, aոր ոչ մի պարագայում չպետք է նստել օտար մարդու մեքենան։
  4. Երեխային սովորեցրեք իր անունը, ազգանունը, ձեր հեռախոսահամարները, հասցեն կամ եթե այլ քաղաքում եք, հյուրանոցի անունը։
  5. Ձեզ մոտ մշտապես ունեցեք  փոքրիկի լուսանկարը։ Եթե երեխան կորչի, կարող եք ցույց տալ անցորդներին կամ ոստիկանության աշխատակիցներին։
  6. Օգտվեք 21-րդ դարի ընձեռած հնարավորություններից։ Այսօր կան այնպիսի ժամացույցներ, որոնք ունեն GPS համակարգ և երբ երեխան այն կրում է, Դուք կարող եք իմանալ՝ որտեղ է նա։

Աղբյուրը՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook