Tuesday, April 30, 2024
Նորություններ

6 հայ բժիշկներ պարգեւատրվել են առողջապահության զարգացման գործում ավանդի համար

Հանրապերության տոնի կապակցությամբ հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է 6 հայ բժիշների՝ առողջապահության զարգացման գործում նրանց ավանդի համար։

Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որը հիմա զբաղեցնում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը, պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով՝ առողջապահության զարգացման գործում իր ավանդի համար։

«Մխիթար Հերացի» շքանշանով պարգեւատրվել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը, Աբովյան քաղաքի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Մուրադյանը, վիրաբույժ-ուռուցքաբան Ֆելիքս Մելիքյանը, Մեղրիի մարզային բուժկենտրոնի թերապեւտ Ֆրիդա Ծատրյանը ու «Հերացի» հիվանդանոցային համալիրի գաստրոէնտերոլոգ Սրբուհի Թարխանյանը։

Հիշեցնենք, որ միջոցառման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ ու կոչումներ է շնորհել մի խումբ մարդկանց՝ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի ու մշակույթի, սպորտի ոլորտներում ավանդի, բեղուն աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրվածության, նաեւ Հայրենիք- Սփյուռք հարաբերությունների խորացման ու ընդլայման գործում զգալի ավանդի համար։

Պարգեւներ են ստացել նաեւ հայազգի հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները, նաեւ արվեստի ու գիտությունների բազմաթիվ գործիչներ։ Հետմահու պարգեւատրվել է նաեւ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook