Wednesday, May 1, 2024
ՆորություններԺամանց

«Արքայական» բալասան-ըմպելիք

Royal_Elixir

«Արքայական» բալասան-ըմպելիք , պատրաստված է հայկական միջնադարյան բժշկության հնավանդ, գաղտնագրված բաղադրատոմսով և թորման հատուկ եղանակով, որոնցով միջնադարում կենարար ըմպելիքներ են ստացել թագավորների առույգությունն ու երիտասարդությունը պահպանելու համար:

Բալասանի բաղադրատոմսը միջնադարյան ձեռագրերից հայտնաբերվել ու վերծանվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժիշկ-բուսաբույժ՝ Արմեն սարկավագ Սահակյանի երկարատև հետազոտությունների արդյունքում։
Նախկինում այն պատրաստվել ու պահվել է վանքում, և որպես անհրաժեշտ պայման՝ ուղեկցվել համապատասխան աղոթակարգով։ Լեռնային հազվագյուտ բույսերի հավաքումն ու մշակումը նույնպես կատարվել է յուրահատուկ ծիսակարգով՝ լուսնային որոշակի օրերին, այն համարելով բուժական ազդեցության, ըմպելիքի անկրկնելի բույրի ու համի գրավական։
Այժմ բալասանը պատրաստվում է Մատենադարանում և հնագույն ավանդույթներին հավատարիմ՝ պահվում և հասունացվում է Վայոց ձորի «Ճգնավոր» քարայր-մենաստանում, կաղնե տակառների մեջ՝ բժշկարար աղոթասացությունների ուղեկցությամբ։ Բալասանի պատրաստումը տևում է 3 տարի։

Բաղադրությունը

Ըմպելիքը պատրաստված է հայկական ալոճենու պտուղների թորվածքից, 54 բուժիչ և անուշաբույր բույսերից (այդ թվում՝ մեռոնիկ եղեսպակ, խնկածաղիկ, ճգնավորի խոտ, զուսպ, գլխենի, վարդապետի խոտ, անմեռուկխնկեղեգնարդոս հնդկական, մշկընկույզ, հնդկապղպեղ, հայխունկ, զաֆրանհիրիկգերմանական, մրտենի և այլն), արարատյան որդան կարմիրից, պարունակում է նաև լեռնային բնական մեղր։

Առողջարար ազդեցությունը

Հնուց ի վեր հայտնի են բալասանի բուժիչ և կազդուրիչ հատկությունները։ Այն ունի դիմադրողականությունն ամրապնդող և վարակազերծող ազդեցություն, կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում ինքնազգացղությունը, շնչառական, աղեստամոքսային, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքները։ Օգնում է կանխել հիշողության կորուստը, նվազեցնում աթերոսկլերոզիսրտի ինֆարկտի և ուղեղի կաթվածիառաջացման հավանականությունը։ Նպաստում է հաղթահարելու հոգնածության, անհանգստության և ճնշվածության զգացողությունները. միջնադարյան բժիշկների բնորոշմամբ՝ «կազդուրում և ուրախացնում է սիրտը»։
Օգտագործում են 5-10 մլ ուտելուց առաջ:

 

Մատենադարանի միջնադարյան բժշկագիտության լաբորատորիա

Leave a Reply

x Close

Like Us On Facebook