Thursday, May 2, 2024
Նորություններ

Հայ բժշկի հաջողությունը միջազգային ասպարեզում

Երևանի պետական բժշկական համալսարանի Մանկական ակնաբուժության ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբույժ Թամարա Գևորգյանը զբաղեցրել է առաջին տեղը ավստրիական Զալցբուրգ քաղաքում անցկացված ամենամյա միջազգային ակնաբուժական սեմինարի ընթացքում:

 

Արդեն շուրջ 10-ամյա փորձ ունեցող ակնաբույժը նշում է, որ սեմինարին մասնակցում էին ակնաբույժներ աշխարհի 37 երկրներից, ինչպես, օրինակ, Լեհաստանը, Չեխիան, Իտալիան, Ղրղզստանը, Ղազախստանը: «Բոլոր մասնակիցները ներկայացնում էին հետաքրքիր դեպքեր իրենց ակնաբուժական պրակտիկայից: Ես նույնպես ներկայացրի իմ դեպքերը այսպես կոչված «Case presentation»-ի ընթացքում և զբաղեցրի առաջին տեղը: Դրանք բավականին հազվագյուտ դեպքեր էին և կապված էին բալիկների անհասության րետինոպատիայի հետ: Զալցբուրգում ես ներկայացրի 4 դեպք, որոնք սեմինարի ընթացքում ճանաչվեցին եզակի», – պատմում է Թամարա Գևորգյանը: Սեմինարի արդյունքներով՝ մեր հայրենակցուհին արժանացել է երեք միջազգային հավաստագրի:

Ակնաբուժության ոլորտը Հայաստանում, ըստ բժշկի, բավականին զարգացած է: «Մենք այսօր ունենք ժամանակակից սարքավոումներ: Եվ ես կարծում եմ, որ բարձրորակ բուժման համար բոլորովին էլ պարտադիր չէ մեկնել արտասահման: Մեզ մոտ Հայաստանում կան և´  խելացի բժիշկներ, և´ որակյալ սարքավորումներ», – ընդգծում է ակնաբույժը:

Նյութի աղբյուրը՝ http://www.ysmu.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook