Այսօր տեղի է ունեցել սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը
Այսօր տեղի է ունեցել սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը, որին մասնակցել են կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև բժշկական հանրության ներկայացուցիչները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) ողջունել է ներկաներին: Օգտագործելով առիթը նա շնորհավորել է կանանց ու մայրերին ապրիլի 7-ի առթիվ` մաղթելով առողջ մայրություն և շատ երեխաներ:
Անդրադառնալով սանավիացիայի փորձարկման շնորհանդեսին` նախարարը շեշտել է, որ սա երկար սպասված և կարևոր իրադարձություն է Հայաստանի համար: Այն հնարավորություն կտա անհետաձգելի դեպքերում գործել արագ, ինչը կփրկի կյանքեր: