Wednesday, May 1, 2024
Նորություններ

ԱՆ մասնագետները մասնակցում են ԱՀԿ «Առողջություն 2020» նոր հայեցակարգի մշակմանը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում հունիսի 13-14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Էստոնիայի առողջապահության և աշխատանքի նախարարության համատեղ ջանքերով անցկացվում է «Առողջապահական համակարգերն  ի նպաստ բարգավաճման և համերաշխության. ոչ ոքի չթողնել առանց ուշադրության» խորագրով ԱՀԿ բարձրաստիճան խորհրդակցությունը:

Հանդիպումը նվիրված է Տալլինյան խարտիայի ստորագրման տասնամյակին և նպատակ ներկայացնել ԱՀԿ նորարարական նախաձեռնությունները, առաջադեմ մոտեցումները՝ դրա հիման վրա ձևավորելու  բնակչության պահանջներին ուղղված և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ԱՀԿ «Առողջություն 2020» եվրոպական քաղաքականությանը համահունչ նոր հայեցակարգ:

1-2

Քննարկման հիմնական թեմաները երեքն են՝ առողջապահական համակարգի ծածկույթի հասանելիության և ֆինանսական պաշտպանվածության մակարդակի  բարելավում, երկրի առողջապահական համակարգում ներդրումներ կատարելու անհրաժեշտություն, նորարարական մոտեցումների կիրառում` մարդկանց պահանջները բավարարելու նպատակով: Շեշտադրվել է հանրային առողջության դերը՝ որպես ամենածախսարդյունավետ ներդրումային ոլորտ։

Բարձրաստիճան խորհրդակցությանը մասնակցում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ավելի քան 50 անդամ-պետությունների ներկայացուցիչներ։ Հայաստանից համաժողովին մասնակցում են առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետ Լուսինե Առուշանյանը:

ԱՀԿ բարձրաստիճան խորհրդակցության բացմանը ողջույնի խոսք են հղել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին և առողջապահության նախարար Րինա Սիկուտը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժանա Ջեյկաբը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական համակարգերի բաժնի տնօրեն Հանս Կլյուգեն։
Խորհրդակցության ավարտին կհաջորդի եզրափակիչ հայտարարություն-կոչ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook