Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես նվազեցնել շաքարի օգտագործումը

✔ Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները (ինչպիսիք են` թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն), թարմ մրգերով կամ շաքար չպարունակող չրերով:
✔ Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը:
✔ Շաքարի փոխարեն կարելի է օգտագործել վանիլի, դարչինի, նարնջի կամ կիտրոնի էքստրակտներ: Հաճախ համի տարբերությունն աննկատ է, իսկ օրգանիզմին տված օգուտն՝ ահռելի։
✔ Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել կոմպոտի, գազավորված ըմպելիքների, մրգային հյութերի, կաթնային կոկտեյլների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր:
✔ Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook