Wednesday, May 8, 2024
ՆորություններՏուրիստական նորություններնկարներ

Աշխարհի ամենահին բանկը գտնվում է Մարոկոյում

Աշխարհի ամենահին բանկը գտնվում է Մարոկոյում։ 😉
Ըստ պատմաբանների՝ Մարոկոյում գտնվող Իգուդարի ամբարները աշխարհի ամենահին բանկն են, որը ստեղծվել է դեռևս 13-րդ դարում։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ նրանք կարող են նույնիսկ ավելի հին լինել, քանի որ ամբարները նույնքան հին են, որքան այն լեռները, որոնցում կառուցված են:
Այս ամբարները պատկանել են Ամազիղ ժողովրդին, ովքեր բնակություն են հաստատել Մարոկկոյում ավելի քան 4000 տարի առաջ։ Ամազիղների յուրաքանչյուր ընտանիք ուներ ամբար և իր թանկարժեք իրերը պահում էին այնտեղ: Փաստաթղթերից ու զենքերից մինչև սնունդ և զարդեր: Հետաքրքիր բացահայտումն այն է, որ որոշ ամբարներ բավականաչափ մեծ են եղել պատերազմի ժամանակ որպես ապաստան ծառայելու համար: Ոմանք նույնիսկ տեղ ունեին կատուների համար՝ թանկարժեք իրերը մկներից պաշտպանելու համար:
Ամազիղն ուներ ամբարները կառավարելու տարբեր եղանակներ։ Առաջին, նրանք ունեին տախտակներ՝ հետևելու թանկարժեք իրերին և որտեղ նշված էր թե ում էր պատկանում։
Երկրորդ, յուրաքանչյուր ցեղ ընտրում էր ներկայացուցիչներ, որոնք ձևավորում էին կառավարման մարմին՝ Ինֆլասը: Ինֆլասը բաղկացած էր 10 հոգուց, և յուրաքանչյուր ամբար ուներ բանալի պահ տվող, որը կոչվում էր Ամիր: Ցեղերը ամիրին վճարում էին միայն թանկարժեք իրերը պահպանելու համար։ Բացի այդ, ցեղի անդամները կարող էին նաև պաշտպանել իրենց սեփական ամբարները: Իգուդարների ամենահին և ամենամեծերից մեկը Ագադիր Իմչգուիլնն է, որն ավելի քան 700 տարեկան է:

Վերջին վերանորոգումները ցույց են տալիս, որ այն ունի 130 ամբար, կենտրոնական հրապարակ, մզկիթ և նույնիսկ բանտախուց։ Բացի իրենց ֆիզիկական արժեքից, աշխարհի ամենահին բանկը՝ Իգուդարի ամբարները ներկայացնում են համայնքի ներսում և մարդկանց տարբեր խմբերի միջև հավաքական վստահությունը:

Վերջին տարիներին Մարոկկոյի կառավարությունն աշխատում էր, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչի ամբարները որպես միջազգային ժառանգություն, որը նույնպես մեծ նշանակություն ունի:

 

1685370893977 1685370894092 1685370894307 1685370894852 1685370894870 1685370895037 1685370895583

Leave a Reply

x Close

Like Us On Facebook