Sunday, May 5, 2024
ՆորություններԺամանց

Աշխարհի առաջին մատանին՝ պատրաստված ամբողջությամբ ադամանդից

Apple ընկերության դիզայնի բաժնի ղեկավար Ջոնաթան Այվը և արդյունաբերական դիզայներ Մարկ Նյուսոնը ստեղծել են աշխարհում առաջին ամբողջական ադամանդյա մատանին։ Զարդը ստեղծվել է արհեստական ադամանդներ արտադրող ամերիկյան Diamond Foundry ընկերության պատվերով։ Ընկերությունն աճեցրել է  ադամանդն այնքան, մինչև այն հասել է մատանի պատրաստելու համար անհրաժեշտ չափի։ Նշվում է, որ մատանու պատրաստման գործընթացքում ամենաբարդը եղել է նրան ճիշտ ձևը տալու պահը։

Զարդն արդեն գնահատվել է  250 հազար դոլար։ Մատանին վաճառքի կհանվի դեկտեմբերի 5-ին RED հատուկ բարեգործական միջոցառման շրջանակներում Sothbey’s աճուրդի աջակցությամբ։  Վաճառքից ստացված գումարը կտրամադրվի ոչառևտրային կազմակերպություններին։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook