Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Առողջապահության ոլորտի աշխատակիցները էլեկտրագնացքներով ժամանակավորապես կերթևեկեն անվճար

Ապրիլի 14-ից մինչև արտակարգ դրության  ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ինչպես նշված է «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետպայքարի գործում:

Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարությանկողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթևեկության ուղությունը: Ներկա պահին «ՀԿԵ» ընկերությունը ապահովում է ուղևորների հոսքը Երևանի և Գյումրիի միջև, ինչպես նաև Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղություններով: Էլեկտրագնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ ընկերության վեբ-կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook