Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ԱՍԻԱԿԱՆ ԼՅԱՐԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԴԵԼԻՈՒՄ

43400868_306350593294546_8532708915899531264_n      Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, բ.գ.թ. Dr. Hayk Harutyunyanը և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի Լյարդաբանության բաժանմունքի վարիչ, Հայկական Լյարդաբանության Ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., դոց. Hasmik Ghazinyanը Հոկտեմբերի 1-2 մասնակցել են APASL 2018, New Delhi, India APASL-ի (Asian Pacific Association for the Study of the Liver) կողմից կազմակերպված Acute on Chronic Liver Failure – ACLF ACLF 4-րդ Համաժողովին, որը տեղի է ունեցել ք. Դելիի ILBS-ում Institute of Liver and Biliary Sciences:

Հանդիպման ընթացքում Ասիական երկրների առաջատար մասնագետների հետ քննարկվել, մշակվել, ինչպես նաև թարմացվել են լյարդաբանության և լյարդի փոխպատվաստման չափորոշիչները:

Քննարկումները եղել են բազմակողմանի և օգտակար: Լյարդի և Լեղուղիների գիտական կենտրոնում կատարվել է շրջայց, ներկայացվել է յուրաքանչյուր բաժանմունքի աշխատանքային ուղղվածությունն ու ծանրաբեռնվածությունը:

Վիրաբույժ Հայկ Վաչագանի Հարությունյանը մասնակցել է լյարդի փոխպատվաստմանը, որն իրականացնում էր Institute of Liver and Biliary Sciences ILBS-ի Լյարդի փոխպատվաստման բաժանմունքի վարիչ, պրոֆ. Վինիյենդրա Պամեչան:

Պրոֆ. Վինիյենդրա Պամեչան տարեկան կատարում էր 100-120 լյարդի փոխպատվաստում:43470072_306350729961199_6757751897722978304_n

Վիրահատության ընթացքում Հ.Վ. Հարությունյանը ներկայացրել է Թայվանում, Մոսկվայում, Կազանում, Բարսելոնայում անցած վերապատրաստումների ժամանակ ձեռք բերված իր փորձն ու գիտելիքները, իսկ պրոֆ. Վինիյենդրա Պամեչան ներկայացրել է Հնդկաստանում լյարդի փոխպատվաստման, նախա- և հետփոխպատվաստումային շրջանների առանձնահատկություններ:

Անվանի լյարդաբանների և լյարդի վիրաբույժների հետ հանդիպման ընթացքում Հ.Լ. Ղազինյանը և Հ.Վ. Հարությունյանը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա համատեղ համագործակցության և վերապատրաստման ծրագրերի շուրջ: Նման լայն հնարավորությունները ձեռք են բերվել ՀՀ առաջատար լյարդաբան Հասմիկ Լևոնի Ղազինյանի մտերիմ գործընկեր պրոֆ. Ս.Կ. Սարինի բարձր հովանու ներքո, ով Լյարդի և Լեղուղիների գիտական կենտրոնի տնօրենն է ու միաժամանակ APASL 2018, New Delhi, India APASL-ի հիմնադիրներից մեկը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook