Արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն (ԱԴԱ)
ԱԴԱ-ը դաշտանային ֆունկցիայի խանգարման ձևերից մեկն է՝ պայմանավորված ձվարանային հորմոնների պարբերական արտադրության խախտման հետ: Սրանք առաջանում են դաշտանային ֆունկցիայի նյարդահումորալ կարգավորման և ձվարանների հորմոնների խանգարման հետևանքով:
ԱԴԱ-ները կապված չեն սեռական օրգանների օրգանական փոփոխությունների (բորբոքային պրոցեսներ, վնասվածքներ), սիստեմատիկ հիվանդությունների հետ (սրտի, լյարդի հիվանդություններ):
ԱԴԱ-ի ժամանակ նկատվող փոփոխությունները՝ սկլերոզ, ձվարանների պոլիկիստոզ,հիպոպլազիա, պոլիպոզ և ատրոֆիա, զարգանում են երկրորդային ձևով:
ԱԴԱ-ն կլինիկորեն դրսևորվում է դաշտանի ռիթմի և տևողության,ինչպես նաև արյան քանիակի շատացմամբ:
պատանեկան շրջանի (12-18 տարեկան) ԱԴԱ,
մանկածնմանշրջանի (19-45 տարեկան) ԱԴԱ,
նախա– և հետդաշտանադադարային շրջանի
(46-55 տարեկան) ԱԴԱ:
ԱԴԱ-ն ամենից հաճախ առաջանում է անցումային և դաշտանային ֆունկցիայի ձևավորման շրջանում և սեռական ֆունկցիայի մարման շրջանում:
Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բ