Արդյոք պաղպաղակը կարող է կոկորդի ցավ առաջացնել
ՌԴ-ի Կլինիկական ֆարմակոլոգիայի եւ դեղագործության ազգային գործակալության կլինիկայի գլխավոր բժիշկ Լեոնիդ Կարեւը պատասխանելով aif.ru հարցին ասել է, որ պաղպաղակը կոկորդի ցավ առաջացնել չի կարող:
Բժշկի խոսքով տոնզիլիտը՝ կոկորդի սուր բորբոքման տեսքով տեղային դրսեւորումներով վարակիչ հիվանդություն է:
«Պաղպաղակը չի կարող կոկորդի ցավի պատճառ դառնալ։ Այս հիվանդության պատճառը վարակն է, հաճախ քրոնիկ, որը ապրում է քիթ-կոկորդում: Հիպոթերմիան կարող է միայն սադրիչ գործոն լինել, որն առաջացնում է հիվանդությունը: Ուստի քրոնիկ տոնզիլիտ ունեցող մարդիկ չպետք է պաղպաղակ ուտեն՝ հատկապես սրացման փուլում»,- ասել է Լեոնիդ Կարեւը։
Նա նշել է, որ հիմնական կանոններն են չափավորությունն ու կանոնավորությունը։ Նախ պետք է խմել սենյակային ջերմաստիճանի ըմպելիքներ, այնուհետեւ աստիճանաբար անցնել սառնարանի խմիչքներին։ Դրանք պետք է խմել ուտելուց առաջ, փոքր չափաբաժիններով, բերանը մի փոքր պահելուց հետո։