Thursday, May 2, 2024
Նորություններտեսանյութեր

Արցախի գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք` միասին համակարգված հասցեագրելու ծանր պացիենտների անհրաժեշտ բժշկական օգնության կազմակերպումը

Արցախի գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք` միասին համակարգված հասցեագրելու ծանր պացիենտների անհրաժեշտ բժշկական օգնության կազմակերպումը:
Տարեկան ամփոփիչ ասուլիսից առաջ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը:
«Աշխատանքներ են տարվում նաև հայտնի 4 գյուղերի համայնքները դեղորայքով, անհրաժեշտ պարագաներով և բժշկական օգնությամբ ապահովելու համար: Գորիսի բժշկական կենտրոնը և մարզային առողջապահական կառույցները համակարգված աշխատում են Գորիսում գտնվող արցախցի մեր հայրենակիցների առողջապահական կարիքները հոգալու համար»:
Լենա Նանուշյանը հայտնել է, որ առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` բարձրաձայնելու հումանիտար աղետի վտանգների մասին` ակնկալելով արագ և համարժեք արձագանք:

Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նաև առողջ ապրելակերպին, բուժօգնության որակի բարելավմանը, ծխախոտի դեմ պայքարին, բժիշկների հավաստագրմանն ու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված քայլերը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook