Saturday, May 4, 2024
ՆորություններԺամանց

Արևելքում գոյություն ունի մարդու մաքրության 7 կանոն

Արևելքում գոյություն ունի մարդու մաքրության 7 կանոն՝

1. Ձեռքերի մաքրություն – Սա նշանակում է, որ չպետք է ավելին վերցնել, չպետք է կաշառք վերցնել ու թալանել:

2. Ականջների մաքրություն – Սա նշանակում է, որ չպետք է լսել տխուր, անհաջողակ, վատ ու չար մարդկանց, չպետք է լսել, թե ինչ են ձեր մասին խոսում, ասում, պատմում, այլ պետք է քայլեք ձեր ճանապարհով: Խոսակցություններ միշտ էլ լինելու են:

3. Աչքերի մաքրություն – Սա նշանակում է, որ աչքերը պահեք նախանձից, չարությունից ու կարդացեք այն ամենը, ինչն ուսուցանող է:

4. Բերանի մաքրություն – Սա նշանակում է, որ բերանը որքան հնարավոր է փակ պահեք: Լռությունը ոսկի է:

5. Հագուստի ու մարմնի մաքրություն – Սա նշանակում է, որ հագուստն ու մարմինը միշտ մաքուր պահեք:

6. Մտքերի մաքրություն – Սա նշանակում է, որ ուղեղից պետք է հանել բացասական ու վատ մտքերը: Այլ փոխարենը պետք է մտածել նվաճումների, ինքնազարգացման, կատարելագործմանը, ամենալավը լինելու մասին:

7. Սրտի և ոգու մաքրություն – Սա նշանակում է, որ սիրեք և փոխարենը ոչինչ մի պահանջեք:

Բիզնես լուր

Leave a Reply

x Close

Like Us On Facebook