Wednesday, May 1, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

ԲԱՑԱՌԻԿ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՊՔ.«Շենգավիթ» ԲԿ֊ում ՈՒՁՀ հետազոտության ժամանակ ախտորոշվել է արտարգանդային և արգանդային հղիություններ միաժամանակ

ԲԱՑԱՌԻԿ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՊՔ🏥
💚Լուսանկարի փոքրիկը դժվար ճանապարհ է անցել մինչ լույս աշխարհ գալը, նրա համար երկարատև պայքար են մղել և մայրը, և «Շենգավիթ» ԲԿ֊ի մանկաբարձ֊գինեկոլոգ Արաքս Հակոբյանը, ում վերահսկողությամբ ծնվել են նաև կնոջ երկու երեխաները ևս 🤰🏼🤍👩‍⚕️
38 ամյա կինը հաշվառվել է «Շենգավիթ» ԲԿ֊ում: ՈՒՁՀ հետազոտության ժամանակ ախտորոշվել է արտարգանդային և արգանդային հղիություններ միաժամանակ, որը համարվում է կլինիկական բացառիկ դեպք❗️
«Շենգավիթ» ԲԿ֊ի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բ․գ․թ ուռուցքաբան֊գինեկոլոգ, էնդոսկոպիկ վիրաբույժ Հայկ Մկրտչյանի կողմից կատարվել է աջակողմյան տուբէկտոմիա լապարոսկոպիկ եղանակով՝ արտարգանդային հղիության ընդհատման կապակցությամբ: Այսինքն՝ հղիության առաջին փուլում լապարասկոպիկ եղանակով հեռացվել է արտարգանդային հղիությամբ ձևավորված պտուղն, ու պրոֆեսիոնալ և սրտացավ անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ՝ պահպանվել արգանդային հղիությունը✅
Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է Արաքս Հակոբյանի հսկողության ներքո👩‍⚕️
38-ամյա պացիենտ Մ․Ժ֊ն ունեցել է նաև բարդացած մանկաբարձական անամնեզ՝ սպի արգանդի վրա երկու կեսարյան հատումներից հետո, և բարդացած գինեկոլոգիական անամնեզ:
Եվ չնայած բարդություններին՝ հղիության հասուն փուլում կեսարյան հատման ճանապարհով ծնվել է 3կգ․ քաշով և 50սմ․ հասակով առողջ տղա՝ շնորհիվ «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմի մասնագիտական բարձր որակումների և հոգատարության💚
Մայրն ու փոքրիկն իրենց հրաշալի են զգում և արդեն տանն են🤱🏼🤍
Հ.գ.
Կեսարյան հատման լուսանկարները հրապարակված են ըստ կլինիկական դեպքի նկարագրության՝ մասնագետների թույլտվությամբ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook