Sunday, May 5, 2024
Նորություններ

Բուժաշխատողների հավաստագրման գործընթացի վերաբերյալ իրազեկում` Արարատի մարզում

Արարատի մարզպետարանում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը խորհրդակցություն են անցկացրել` մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ:

Ներկայացվել է մարզում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և պարտադիր հավաստագրման գործընթացը:  Նշվել է, որ բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի առաջին շրջափուլի համար սահմանված վերջնաժամկետը 2023թ-ի հունվարի 1-ն է։ Մինչ այդ, ըստ կարգի, բուժաշխատողները պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման հավաստագրեր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook