Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Գայլուկ սովորական

Գայլուկ սովորական -հայկական տարանունները՝ դրոժի թուփ, հմուլ, հյուսիսայգի, հումել, ջղլաբատ։

picture_1389Թթազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա լիան է։ Տերևները ամբողջական կամ բլթակավոր են։ Ձմռանը բույսի վերգետնյա մասը մահանում է, իսկ գարնանը կենսունակ կոճղարմատից աճում են մագլցող նոր շիվեր, որոնք ձախից աջ հյուսվելով մերձակա ծառերին ստեղծում են անանցանելի բուսուտներ։ Մշակվում և օգտագործվում է հիմնականում իգական բուսատեսակը։ Կոներն ունեն մեծ թվով թեփուկներ, որոնք ներսի կողմից ունեն լուպուլին արտադրող դեղին գեղձեր։

Քիմիական բաղադրությունը

Լուպուլինը հարուստ է դառը նյութերով, եթերայուղով, խեժով, դաբաղիչ և ներկող նյութերով, հումուլինային թթուներով, ալկալոիդներով։ Կոների մեջ հայտնաբերվել է դեղնակարմրավուն եթերայուղ, տրիմեթիլամին, ասպարագին, խեժ (մինչև 16%), տանին (մինչև 4%), կիտրոնաթթվական աղեր, վալերիանաթթվական եթեր, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթվային միրիցիլ, ալկալոիդ խումուլին, իսկ ծաղիկների, տերևների և ցողունի մեջ կան հիմքերի հետքեր և C վիտամին[3]։

Հայկական ժողովրդական բժշկության մեջ գայլուկը հայտնի է եղել որպես միզամուղ և ցավազրկող միջոց։ Ըստ Գաբրիել Մենևիշյանի, գայլուկի կոներն ունեն նյարդերը հանգստացնող, սրտանոթային համակարգը տոնուսավորող, վերքերը հականեխող, քնաբեր հատկություններ։ Գիտական բժշկության մեջ գայլուկը դեռևս վերջնականապես չի արմատավորվաշ։ Սակայն այն մտնում է հանգստացնող համար 1 թեյի բաղադրության մեջ։ Որպես ախորժակը լավացնող միջոց բույսի ջրաթուրմը կարելի է օգտագործել բոլոր այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են ախորժակի վատացումով։

Ռուսական ժողովրդական բժշության մեջ գայլուկը լայն կիրառում է գտել գաստրիտների, ճճվակրության, լնդախտի, մազաթափության, նևրասթենիայի, ռադիկուլիտի, չիբանի և մկանատամի բուժման գործում։ Աբխազական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը արտաքին ձևով օգտագործվում է մաշկի թարախային վերքերի և սալջարդի բուժման, իսկ ներքին ընդունման ձևով՝ մարսողությունը լավացնելու համար և որպես ընդհանուր հանգստացնող միջոց։

bear-fact-3Կոները հավաքվում են կոթուններով, պարզ եղանակին՝ մինչև լրիվ հասունանալը և չորացնում ստվերում, բարակ շերտով, մինչև կոթունները ծալելիս բեկվեն։ Դրանից հետո հումքը ծխահարում են ծծմբով և մամլած շերտերով պահում տուփերի մեջ։ Չորացած հումքը ունի հաճելի հոտ, խեժի «դուրեկան դառնություն։ Հասուն և չոր կոների թափահարումից անջատվում է լուպուլինը, որը դեղատներում հայտնի է «գայլուկի ալյուր» անվամբ։ Լուպուլինը կազմում է չոր հումքի 7-16 %֊ը։

Գայլուկը թունավոր բույս է։ Երբեմն առաջ է բերում «գայլուկ հավաքողների հիվանդություն», որը բնորոշ է քնկոտությամբ, քրտնարտադրությամբ, ընդհանուր գրգռվածությամբ, ջերմության բարձրացումով, սրտի շրջանի ցավերով, իսկ որոշ դեպքերում էլ առաջ է բերում խրոնիկական էկզեմա։ 1-2 գրամ լուպուլինը թունավորում է առաջացնում։

Բացի բուժական նպատակներից գայլուկը անհիշելի ժամանակներից օգտագործվում է հացաթխման և գարեջրի պատրաստման պրոցեսներում։ Հացաթխման մեջ կոները օգտագործում են թթխմոր պատրաստելու համար, որոնք հացին տալիս են հաճելի համ ու հոտ։ Գարեջրի մշակման պրոցեսում գայլուկի դաբաղանյութերը կարգավորում են հումքի խմորումը և կանխում գարեջրի թթվեցումը։ Եթերայուղը, խեժը և լուպուլինը գարեջրին տալիս են յուրահատուկ համ ու բուրմունք, փրփրություն, ուստի գարեջրի որակը հիմնականում պայմանավորված է գայլուկի մեջ մտնող դաբաղանյութերի և եթերայուղի քանակներով։ Գայլուկի երկար ցողունները պիտանի են տեխնիկական նպատակով՝ մանվածք, մանրաթել, թուղթ, պարան, բրեզենտ, պարկ պատրաստելու համար։ Ծաղիկներից ստացվում է դեղին գույնի ներկ։ Որպես դեկորատիվ բույս, օգտագործվում է նաև կանաչապատման մեջ։

Գայլուկ- 1 թեյի գդալ  կոնի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել մի քանի ժամ, քամել: Խմել երեկոյան կում-կում: Օգտագործել ախորժակի բացակայության,անքնության,դեղնախտի դեպքում, կարելի է կում-կոմ խմել երեկոյան որպես միզամուղ միջոց:

 

Պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook